Խնդրում են ինքնագրեր և հիշատակի նվերներ են մատուցում արտիստներին05.31.2017
«Այդ բալետը միշտ թողել է ցնցող տպավորություն»: - Այսպես է բնութագրել տարիներ առաջ Ճապոնացի հանդիսատեսի կողմից Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետին ցուցաբերած ընդունելությունը Ռուսաստանի Մեծ թատրոնի պարող, իսկ այսօր նույն կոլեկտիվում մանկավարժ-ռեպետիտոր Բորիս Ակիմովը:
Պարողն այդ հիշարժան մասնագիտական հաջողությունների մասին հիշել է ծագող արևի երկրում այսօրվանից՝ մայիսի 31-ից սկսվող հյուրախաղերի մեկնարկից առաջ «РИА Новости»-ին տված իր կարճ հարցազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ մեծահամբավ խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչի միանգամայն հատուկ այդ ներկայացումը անսովոր է իր ուժով և հզորությամբ: «Ես պարում էի Կրասոսի պարտիան,- հիշեցրել է նա և ավելացրել, - «Սպարտակը» հանդիսատեսը սիրում է նաև այսօր»:
Ակիմովի ասելով Մեծ թատրոնի արտիստները միշտ էլ ցանկանում են այդ բալետում պարել: Իսկ ամեն նոր պարողների սերունդ իր հետ բերում է ինչ-որ մի բան իրենից:
Մանկավարժ-ռեպետիտորը վստահեցրել է, որ Ճապոնիայում իրենք միշտ ջերմ ընդունելության են արժանանում:
Նա նաև նշել է, որ ճապոնացի հանդիսատեսները հիշողության մեջ տպավորվում են իրենց անկեղծությամբ: Նրանք իրենց դուր եկած ներկայացումներից հետո հաճախ հավաքվում են թատրոնի մոտ ու դրանից հետո «անհնար է դառնում դուրս գալը»: Նրանք խնդրում են ինքնագրեր և հիշատակի նվերներ են մատուցում արտիստներին: