Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կփորձեն գտնել ժամանակակից օպերայի և դրամատուրգիայի հատման դաշտի օրենքները

06.06.2017

Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնը ներկայացրել է իր «Կոոպերացիա» նոր օպերային լաբորատորիան, որի գործունեության ծրագիրը նախատեսում է, որ մի քանի ամիս շարունակ 8 դրամատուրգներ և նույն քանակով կոմպոզիտորներ պետք է ստեղծեն օպերա: Այդ մասին «iz.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նոր երաժշտության ստուդիայի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Տարնոպոլսկու ասելով այդ գործը հաջող ավարտին հասցնելու համար երիտասրդ դրամատուրգները և կոմպոզիտորները ներուժ ունեն:

Նրա ասելով մասնակիցների ընտրությունն արտացոլում է կոմպոզիտորական ոճերի լայն գունապնակ, սակայն բոլոր օպերաների նախագծերը, որոնք ներկայացվել են լաբորատորիային, միավորված են մեկ ընդհանրությամբ՝ փորձել գտնել երաժշտության և դրամատուրգիայի հատման դաշտի օրենքները, ստանալ նոր երաժշտական-թատերական լեզու:

Նախագծի մասնակիցները, որոնց տարիքը չի անցնում 35-ից, ընտրվել են ողջ երկրի տարածքով: Նրանք բոլորն էլ արդեն որպես լուրջ ստեղծագործողներ իրենց հայտավորված երիտասարդներ են:

Կոմպոզիտոր-դրամատուրգ զույգերից յուրաքանչյուրը լաբորատորիայում ներկայացրել 14 րոպե տևողությամբ ստեղծագործություններ՝ գրված մենակատարների և կամերային նվագախմբի համար:

Ի դեպ, այս նախաձեռնության մասին խոսելով Ռուսաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական բաժանմունքի նախագահ, կոմպոզիտոր Յարոսլավ Սուձիլովսկին նշել է, որ «Խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե ուր ենք գնում օպերային ժանրի հետ»: Ըստ նրա ժամանակակից օպերան չի հաղորդակցվում իրական կյանքի հետ, չի արտահայտում այն առարկանները, որոնք իրոք հուզում են հանրությանը: Նա կարծում է, որ «Եթե «Կոոպերացիայի» մասնակիցները կարողանան գտնել նոր մոտեցում օպերային թեմատիկային, ապա դա կլինի մեծ հաջողություն»:

Այս լաբորատորիայի արդյունքները հանդիսատեսներին կներկայացվի հոկտեմբերին՝ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնի փոքր բեմահարթակում:
    Դիտվել է 874 անգամ