Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվրոպայում մեկնարկել է նշանակությամբ 3-րդ թատերական փառատոնը

06.14.2017

Ռումինիայի Սիբիու քաղաքում նախօրեին՝ հունիսի 13-ին, մեկնարկել է Էդինբուրգի և Ավինյոնի հռչակավաոր թատերական ստուգատեսերից հետո Եվրոպայում նշանակությամբ 3-րդը համարվող Սիբիուի փառատոնը: Այն թվով 24-րդն է:

2017թ.-ին թատրոնի այս յուրահատուկ տոնահանդեսին կմասնակցեն թատերական ոլորտի 300 մասնակիցներ, իսկ հանդիսատեսների սպասվող թիվը կանցնի 600 հազարից:

Փառատոնի ծրագրում ընդգրկված է 500 ներկայացում: Բացի այդ կանցկացվեն կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր և այլ միջոցառումներ:

Այս տարի փառատոնի բացման պատիվը տրվել է Մոսկվայի Վախթանգովի անվան Թատրոնին, որը ներկայացրել է ռեժիսոր Ռիմաս Տումինասի բեմադրած «Մինետտի» ռումինական պիեսը: Այն արդեն երկու անգամ ներկայացվել է փառատոնի հանդիսատեսներին և արժանացել մեծ ընդունելության:

Ի դեպ, Սիբիում կա փառքի ծառուղի, որտեղ փառատոնի շրջանակներում բացվել է ազգությամբ լիտվացի այս լեգենդար վախտանգովյան ռեժիսորի անվանական աստղը:

Սիբիու քաղաքը գտնվում է Հարավային Կարպատներ լեռնաշղթայի նախալեռնային գոտում: Այն փոքրիկ գավառային բնակավայր է, որը սակայն մի կախարդական փայտիկով ասես անմիջապես վերափոխվում է հանրահայտ դարձած թատերական փառատոնի օրերին: Դա սովորաբար տևում է 10 օր: Սիբիուի թատերական ստուգատեսը առաջին հերթին աչքի է ընկնում իր փողոցային ներկայացումներով: Դրան նպաստում են և քաղաքի փոքրությունը և պատմական կառոյցներով հարուստ լինելը:
    Դիտվել է 746 անգամ