Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ. Սերեբրեննիկով. «100 ազդագրերով կարող ենք ապացուցել նրանց,...»

06.26.2017

«Թագլուր»-ն արդեն հաղորդել է, որ «Գոգոլ կենտրոնին» պետբյուջեից հատկացված 200 մլն ռուբլու անհետացման գործի շրջանակներում Մոսկվայում կալանավորվել է թատրոնի նախկին տնօրեն Ալեքսեյ Մալոբորոդսկին:

Այդ ձերբակալության հետ կապված «Գոգոլ կենտրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ խնդրելով օգնել որպեսզի ապացուցեն, որ թատրոնի «Պլատֆորմ» նախագիծը, որի իրականացման համար պետությունը ֆինանսական միջոցներ էր տրամադրել իրոք կայացել է: Սերեբրեննիկովն այլ ելք չի տեսնում, քան այդ նախագծի հիման վրա պատրաստված ներկայացումները դիտած հանդիսատեսներից վկայություններ հավաքելը:

Նա բոլորին խնդրել է կիսվել այդ նախագծի վերաբերյալ հիշողություններով ու տպավորություններով և այդ եղանակով օգնել թատրոնին դուրս գալու այդ «աբսուրդ և շիզոֆրենկ» իրավիճակից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kino-teatr.ru»-ին:

Սերեբրեննիկովն իր հայտարարության մեջ նշել է, որ «Պլատֆորմ» նախագիծը իրականում եղել է, բնօրինակ միջոցառումներ և, որ իրենց կողմից թողարկված «100 ազդագրերով կարող ենք ապացուցել նրանց, ում մենք պետք է ապացուցենք» և հանդիսատեսների հիշողությունների հետ միասին կարող են փաստ հանդիսանալ, որ իրոք «7-րդ ստուդիայի» թիմը իր կյանքի 3 տարին նվիրել է այդ նախագիծը կյանքի կոչելուն:

Սերեբրեննիկովը նշել է, որ հատկապես կարևոր է, որ մարդիկ հիշեն «Ամռան գիշերվա երազը, որը իրենք «Պլատֆորմ» նախագծով ցուցադրել են 15 անգամ: «Հետո մենք այն խաղացինք Փարիզում՝ «Շայո» թատրոնում, հետո մենք այն խաղացինք «Բալթիական տուն» փառատոնում, այն մրցանակների հավակնորդ է դարձել բոլոր հնարավոր թատերական մրցույթներում»,- նշել է Սերեբրեննիկովն իր սոցցանցի էջում:

Իսկ հիմա քննիչները կհամոզեն մեզ, որ դրանք չեն եղել: Իսկ այն պատճառով, որ «չկա և չի եղել, Ալեքսեյ Միլոբորոդսկուն նստեցնում են ճաղերի ետևում և հետապնդում են նրանց, ովքեր իրականացրել են «Պլատֆորմը»:

Սերեբրեննիկովը տեղեկացրել է, որ «Գոգոլ կենտրոնում» «Ամռան գիշերվա երազը» ներկայացման հաջորդ ցուցադրությունը տեղի կունենա հուլիսի 3-ին և 8-ին: Այդ ցուցադրություններից առաջ Սերեբրեննիկովն ասել է, որ հանդես են գալու հայտարարությամբ «դժբախտության մեջ հայտնված իրենց ընկերների անմեղության մասին»:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 898 անգամ