Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս. Բեզռուկով. « «Քվեստ» տերմինը հիմա փոքր ինչ խամրել է»

06.27.2017

Այսօր Մերձմոսկվայում կմեկնարկի երկրի տարածաշրջանների տարբեր թատերական կոլեկտիվներին ի մի հավաքող նոր փառատոն, որը անվանակոչվել է «Ստանիսլավսկու սեզոն: Նահանգային թատրոնների ամառային սեզոն»: Այդ մասին տեղեկացնում են ռուսական տարբեր լրատվամիջոցներ:

Այսպիսի ձևաչափով թատերական ստուգատես անցկացվում է առաջին անգամ: Բացումը կկայանա Ստանիսլավսկու նախկին ամառանոցում, ապա՝ կշարունակվի Մոսկվայի նահանգային թատրոնի բեմում:

Ըստ Մոսկվայի նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովի, այս նոր փառատոնը մտահղացվել է, որպեսզի ցուցադրվեն այն ներկայացումները, որոնք ծնվում են գավառում, բայց միշտ չէ, որ մատչելի են լինում մայրաքաղաքի հանդիսատեսներին:

Այս փառատոնը նաև առաքելություն ունի ի մի բերել այն ներկայացումները, որոնք հետևում են Ստանիսլավսկու համակարգին:

Միջոցառման պիլոտային ծրագիրը կազմել է Ստանիսլավսկու հիմնադրամի փորձագիտական խորհուրդը: Իսկ այն կբացվի Սերգեյ Բեզռուկովի բեմադրած «Բալենու քվեստով»:

« «Քվեստ» տերմինը հիմա փոքր ինչ խամրել է: Լսելով այդ բառը, ավելի շուտ պատկերացնում ես մոդայիկ պերֆորմենս, քան թե հոգեբանական դպրոցի ներկայացում: Բայց քվեստ-թատրոնի հիմնական սկզբունքն այն է, որ հանդիսատեսը մասնակցում է թատերական գործողությանը, շարժվում է տարածության մեջ»,-նշել է Սերգեյ Բեզռուկովը:

Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև ստեղծագործական արվեստանոցներ, դասախոսություններ թատերագետների ու քննադատների համար և այլ միջոցառումներ:

Այն կեզրափակվի հուլիսի 7-ին:
    Դիտվել է 966 անգամ