Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծերունազարդ ռեժիսորը կրկին անդրադարձել է «Մահաբհարատային»

06.29.2017


Ինձ համար թատրոնը դա հնարավորություն է ապրել մեկ կամ երկու ժամ սահմանային կենտրոնացման մեջ, այդ փորձը կիսել այլ հանդիասատեսների հետ և հեռանալ՝ հարստացած սեփական մտքերով»,- այսպես է բնութագրել թատրոնի նկատմամբ իր մոտեցումը ժամանակակից թատրոնի բրիտանացի նշանավոր ներկայացուցիչ, ռեժիսոր Փիթեր Բրուքը, որը նախորդ օրը՝ ֆրանսիական «Բուֆ դյու Նոր» թատրոնում իր բեմադրած «Մարտից հետո» խորագիրն ունեցող ներկայացմամբ սկսել է մոսկովյան իր հյուրախաղերը:

Ֆրանսիացի Մարի Էլեն Էտյենի գործընկերությամբ բեմադրված ներկայացման համար գրական հենք է հանդիսացել հին հնդկական «Մահաբհարատա» էպոսը:

Արևմտյան թատերական քննադատները 4 դերասանների և ներշնչված երաժշտի կատարմամբ ներկայացումը անվանել են իմաստության և պոեզիայի իրական հրաշք: Այստեղ ռեժիսորը չի օգտագործում որևէ հնարք և ժամանակակից բեմական հորինվածքներ:

Այդ առթիվ նույնիս բրիտանական «Guardian» պարբերականը գրել է. «Այն ժամանակներում, երբ թատրոնը ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից գլխապտույտ է զգում, անհնար է թվում, որ այսպիսի տնտեսող միջոցներով կարելի է հասնել այսպիսի էֆֆեկտի»:

Բրուքը «Մահաբհարատա» էպոսին առաջին անգամ անդրադարձել է 1985թ.-ին:

«Եթե մենք որոշել ենք վերադառնալ այս աշխատանքին այժմ, ապա այն բանի համար, որ առաջացել է անհրաժեշտություն գտնելու նրանում այնպիսի մի բան, որը կարող է նշանակություն ունենալ այսօր ապրողներիս համար»,- ասել է 92 ամյա ռեժիսորը:

Ըստ նրա. «Հազարավոր տարիներ առաջ ստեղծված այս մեծ էպոսը իր մեջ է ներառել կարևոր մետաֆիզիկական գաղափարներ և, դրանով հանդերձ նաև ամենօրյա կյանքի պարզագույն դրսևորումներ»:

Իսկ ռեժիսորի և դերասանների աշխատանքային հարաբերությունների մասին խոսելիս դերասանուհի Քերոլ Քարեմերան նշել է, որ «Բրուքը միշտ տալիս է սխալվելու իրավունք, որը քո մեջ ներարկում է վստահություն»: Քերոլ Քարեմերան խոստովանում է, որ Բրուքը կարևորում է դերասանի մարդկային գործոնը և միշտ կրկնում է, որ պետք չէ լինել արտիստ, միանգամայն բավական լինել մարդ:

Ռեժիսորի հետ աշխատելիս չի գալիս այն պահը, երբ ներկայացումն արդեն պատրաստ է և դրա հետ այլևս ոչինչ տեղի չի ունենում: Հակառակը, ներկայացումը մշտապես փոփոխվում է, ձեռք է բերում ինչ-որ մի նոր բան:

Դերասանուհին նշել է, որ Բրուքը դա ֆենոմեն է: « Մարդ, որը տեսել է պատմության եզրը, չնայած իր տարիքին ու փորձին, դեռ մարդկությանը նայում է բարիությամբ, հետաքրքրությամբ, ըմբռնումով և հույսով»:

Ներկայացման մեջ զբաղված մեկ այլ դերասան՝ Շյոն Օ՝Քալագանը նշել է, որ Փիթեր Բրուքի աշխատելաոճը դա սխալների և փորձերի մեթոդ է, «դա մաքրվելու, ոչ անհրաժեշտից ազատվելու գործընթաց է, որպեսզի պատմես գլխավորի մասին»: Նրա ասելով Բրուքը չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին դերասանների ընտրությունն է (քասթինգը): Նա իր համահեղինակ Մարի Էլեն Էտյենի հետ շատ է ճանապարհորդում, նրանք անցկացնում են լաբորատորիաներ, հանդիպում են մարդկանց հետ և դա նրանց համար ամենագլխավորն է:
    Դիտվել է 1023 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ