Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Խան. «Առասպելներում կանանց կերպարները մնում են չգովերգված»

07.11.2017


Այսօր Մոսկվայում ընթացող Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնի շրջանակներում իր քառօրյա ելույթները կսկսի բրիտանական ժամանակակից բալետի խոշոր դեմքերից մեկի՝ Աքրամ Խանի խումբը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այս անգամ կներկայացվի հայտնի խորեոգրաֆի և պարողի «Քանի դեռ առյուծները լռում են» ներկայացումը, որը բրիտանական «Telegraph» պարբերականը բնութագրել է որպես «հրավառություն, որը գրավում է և երկար ժամանակ մնում հիշողության մեջ»:

Ինքը՝ Խանն իր այս բեմադրության մասին ասել է, որ «Շատ առասպելներում կանանց կերպարները մնում են որպես չգովերգված հերոսներ, չնայած այն բանին, որ նրանք ուժեղ են, խելացի և անսովոր դիմացկուն: Նրանց ցնցող պատմությունները մինչև հիմա հետապնդում են ինձ»:

10 տարվա ընթացքում Խանը հասցրել է բրիտանական մշակույթի մեջ ներդնել զգալի ավանդ: Աշխարհում այսօր հայտնի խորեոգրաֆը հաջողության է հասել շնորհիվ վառ կերպարայնության, մատչելիության և թեմաների հրատապության: Նրա հաջողված բեմադրական աշխատանքներից են նաև այնպիսի բալետային ներկայացումներ, ինչպիսիք են «Ուղղահայաց ճանապարհը», «ճանաչում և զրոյական աստիճանները»:

Նրա վերջին նվաճումը, որը լայն ճանաչում ստացավ ամբողջ աշխարհում, 2012թ.-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման արարողությունն էր:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 887 անգամ