Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջնորդին չի ձոնվել և ոչ մի բալետ

07.12.2017


«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության նախագահի տեղակալ Սերգեյ Մալինկովիչը կոչ է արել Մեծ թատրոնի ղեկավարներին ստեղծել բալետ Վլադիմիր Լենինի մասին՝ նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 100 ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

Մալինկովիչը նաև հայտարարել է, որ իրենք ուշադիր հետևում են Կիրիլ Սերեբրեննիկովի բեմադրած «Նուրեև» բալետի շուրջ ծավալվող աղմկահարույց զարգացումներին, իսկ ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու լավագույն ելք կարող է լինել Վլադիմիր Իլյիչ Լենինի մասին բալետը:

Կոմունիստները առաջարկում են Հոկտեմբերյան հեղափոխության 100 ամյակին և Լենինին նվիրված բալետում տեղ հատկացնել նաև այն զրահամեքենային, որի վրայից հանդես է եկել ֆինլանդական աքսորից վերադարձած բոլշևիկյան առաջնորդը և, անշուշտ, «Ավրորա» հածանավին, որի կրակոցով սկսվել է սոցիալիստական հեղափոխությունը:

Ասենք, որ Լենինի մասին հորինվել են պիեսներ, ֆիլմեր, ներկայացումներ, գրքեր, հեքիաթներ, նկարներ, արձաններ, նամականիշեր, նույնիսկ նրան արտացոլել են հրուշակագործության մեջ, սակայն, բոլշևիկյան առաջնորդին չի ձոնվել և ոչ մի բալետ:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 804 անգամ