Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ավինյոնում ցուցադրվել է փառատոնի նշանակալից ներկայացումներից մեկը

07.18.2017

2017թ.-ի եվրոպական թատերական կյանքի գլխավոր ստուգատեսը ՝ Ավինյոնի 71-րդ միջազգային փառատոնը արագություն է հավաքում: Օրերս այստեղ կայացավ այս միջոցառման կարևոր իրադարձություններից մեկը՝ հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց ավստրալիացի ռեժիսոր Սայմոն Սթունի «Իբսենի տունը» ներկայացումը, որը նա բեմադրել է հոլանդական «Թոնելգրուպ Ամստերդամ » թատրոնի արտիստների մասնակցությամբ: Այդ մասին տեղեկացնում «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ավինյոնի ընթացիկ փառատոնում այս ներկայացումը դիտել ցանկացողների թիվն աննախադեպ մեծ է եղել:

Ներկայացման հիմքում ընկած են մեկ ընդհանուր պատումային գծի շուրջ հավաքած մի շարք դրվագներ, որոնք առանձնացվել են նորվեգացի դասական դրամատուրգ Հենրիկ Իբսենի պիեսներից: Ռեժիսորը այդ պիեսների տարբեր հերոսներին տեղավորել է միևնույն տանիքի տակ՝ մի տան մեջ, որն ունի շատ մեծ պատուհաններ և որոնցում երևացող բոլոր դրամաները և հերոսների կյանքի իրադարձությունները տեղի են ունենում ասես ափի մեջ:

Հենց այս տունն էլ բեմադրության գլխավոր հերոսն է:

Սայմոն Սթոունը եվրոպական թատերական համայնքում արդեն ծանոթ անուն է: Նա Ավինյոնի փառատոնում առաջին անգամ է հանդես եկել իր բեմադրած գործով:

«Իմ դրամատուրգիան շատ հոգեբանական է, ես ձգտում եմ հանդիսատեսին ցույց տալ, որ մենք բոլորս ապրում ենք թատրոնում: Ես չեմ սիրում, երբ հանդիսատեսը պարզապես գալիս է դիտելու: Թատրոնը ինձ համար գոյության միջոց է և կյանքի իմաստավորում՝ հենց հիմա և հենց այստեղ: Դրանում է թատրոնի կախարդանքը»,- նշել է ավստրալիացի ռեժիսոր Սայմոն Սթոունը:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 837 անգամ