Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կրկեսային երաժշտությանը նվիրված ինտերակտիվ ցուցահանդես

07.19.2017

Այսօր, հուլիսի 19-ին Մոսկվայի Գլինկայի անվան երժշտական մշակույթի կենտրոնական թանգարանում «Ալլե-շքերթ: Երաժշտությունը կրկեսի գմբեթի տակ» խոարագրի ներքո բացվել է ցուցահանդես՝ նվիրված կրկեսային ներկայացման մեջ հնչող երաժշտությանը: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ թանգարանի մամլո ծառայության տարածած հաղորդագրության ցուցադրանքում տեղ են գտել յուրահատուկ ինտերակտիվ ցուցանմուշներ և առարկաներ, որոնք եղել են խորհրդային կրկեսում հանդես եկած տարբեր արտիստների աշխատանքային ռեկվիզիտը, օրինակ՝ Յուրի Նիկուլինի գիթառը, Կարանդաշի «հրանոթը» կամ Էմիլ Կիոյի «սղոցի սեղանը» և այլն:

Ցուցանմուշների մի մասը թանգարանին են տրամադրել հենց իրենք՝ արտիստները: Այստեղ կարելի ծանոթանալ նաև տարբեր ներկայացումների ազդագրեր, որոնց վրա կան երաժշտության մասին հիշեցնող ինչ-ինչ պատկերներ:

Ցուցահանդեսի նյութերը հարստացվել են նաև այլ թանգարաններից բերված թեմատիկ հետաքրքրական նյութերով:
    Դիտվել է 901 անգամ