Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

10 րոպեում բեմադրել զուգերգ կամ 15 րոպեում՝ մասսայական տեսարան

07.24.2017

Այսօր, հուլիսի 24-ին Մոսկվայի «Գելիկոն-օպերա» թատրոնում կմեկնարկի երիտասարդ օպերային ռեժիսորների 3-րդ միջազգային «Նանո օպերա» մրցույթը: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:

«Նանո օպերա»-ն այսօր աշխարհում միակ մրցույթն է, որտեղ սկսնակ օպերային ռեժիսորները համագործակցելով պրոֆեսիոնալ երգիչների հետ իրականացնում են օպերային տեսարանների բեմականացումներ: 2013թ.-ից անցկացվող այս ձևաչափով մրցույթը իր անունը ստացել է այն տրամաբանությամբ, որ ներկայացնում է կարճ տեսարաններ, որոնց բեմադրության համար մասնակիցներին տրվում է շատ կարճ ժամանակ:

Օրինակ, 1-ին փուլում մրցույթի մասնակիցները 10 րոպեում պետք է բեմադրեն մեներգ, 2-րդ փուլում ՝ զուգերգ, իսկ 3-րդ փուլում՝ 15 րոպեում որևէ օպերայի մի ամբողջ մասսայական տեսարան:

Մրցույթի մասնակիցները պարզապես չեն ցուցադրում ներկայացման սկզբունքը և մակետը: Նրանք աշխատանքի ընթացքում, ինչպես ասում են, «մաքուր թղթից» աշխատում են արտիստների հետ՝ հանդիսատեսների աչքի առաջ` ստեղծելով ներկայացման դրվագ:

Գլխավոր մրցանակի համար կպայքարեն 10 մասնակից, որոնց աշխատանքները գնահատող մրցավարական կազմը միջազգային է և ընդգրկում է օպերային արվեստում հայտնի պրոֆեսիոնալների (ռեժիսորներ, Ռուսաստանի ու Եվրոպայի հայտնի թատրոնների ղեկավարներ և այլք):

Ի դեպ, մրցույթը ցերեկային ծրագրի շրջանակներում հեռարձակվելու է «Ռոսսիյա-Կ» հեռուստաալիքով:

Այն կեզրափակվի հուլիսի 23-ին:
    Դիտվել է 922 անգամ