Թատրոն հեռագնաց բեռնատարի թափքում07.27.2017
Մոսկվայում այս օրերին մեկնարկել է շվեյցարա-գերմանական « Rimini Protokoll» ընկերության թատերական նախագիծը, որը իրականացվում է հեռագնաց բեռնատար մեքենայի կցաթափքում:: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Cargo» անունով «Rode» («Ճանապարհ») ժանրի ներկայացումը վավերագրական է: Տպավորությունն այնպիսին է, որ մեքենայի թափքում նստած 50 հանդիսատեսները, երկայնքով կտրելով գրեթե ողջ Ռուսաստանը, Մոսկվայից հասնում են Մագադան: Այդ ճանապարհն անցնելու զգացողությունը հանդիսատեսների մեջ առաջացնում են շարժվող մեքենան, որի թափքում նստած են իրենք, ասես պատուհանի պես արտաքին միջավայրը ցուցադրող հեռուստատեսային էկրաններին երևացող պատկերաշարերը և մատուցվող տեքստը:
20 հազար կմ ճանապարհը ներկայացման ընթացքում հաղթահարվում է 1,5 ժամում: Սակայն ստացված տեղեկատվությունը և զգացմունքային լիցքերը այնքան շատ են, որ հանդիսատեսի մեջ ձևավորվում է երկարատև ճանապարհ գնացածի և բազմաթիվ տպավորություններ ստացածի զգացողություն:
Հատկանշական է, որ ներկայացումը պատրասել են ոչ թե դերասանները, այլ դերասանական վարպետության դասեր անցած իսկական վարորդները:
«Որոշ մարդիկ չեն հավատում, կասկածում են, ասում են, որ մենք պարզապես դերասաններ ենք, որոնք սովորել են մեքենա վարել, սակայն, իրականում ամեն ինչ հակառակն է: Մենք սովորական վարորդներ ենք, որոնց սովորեցրել են խոսել»,- ասել է հեռագնաց բեռնատարի վարորդ Ռոման Ռոմանովը: