Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիճակախաղ օպերա կամ բալետ դիտելու, թատրոնում զբոսնելու կամ գիրք շահելու համար

08.03.2017


Ռուսաստանի մեծ թատրոնը սկսել է մի մրցույթ հանդիսատեսների շրջանում, որի մասնակիցները հնարավորություն կստանան շահել օպերային կամ բալետային ներկայացման մուտքի տոմս : Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Այդ միջոցառման էությունն այն է, որ նման մրցույթին մասնակցել ցանկացողը թատրոնի նվերների խանութից պետք է գնի ոչ պակաս քան 500 ռուբլու հուշանվերներ և դրանց ձեռքբերման մասին վկայող միասնական կտրոնը ներկայացնել տոմսարկղ, որտեղ լսելով «Ցանկանում եմ Մեծ թատրոնի տոմս» գաղտնագիրը կտրամադրեն ձևաթուղթ, որը լրացնելուց հետո կտրվի հնարավորություն մասնակցելու մրցույթին:

Այս ձևաչափով օպերայի կամ բալետի տոմս ձեռք բերել ցանկացողների միջև կտրոններով կանցկացվւ վիճակախաղ, որը կցուցադրվի հեռուստատեսությամբ՝ սեպտեմբերի 13-ին , ուղիղ հեռարձակմամբ: Մեկ մարդու կողմից կարող են ներկայացվել անսահմանափակ թվով կտրոններ:

Գլխավոր մրցանակը, երկու տոմս է, որը շահողը սեփական ընտրությամբ կարող է ներկա գտնվել իր ցանկացած օպերային կամ բալետային ներկայացման ցուցադրությանը՝ մինչև հոկտեմբերի վերջը: Երկրորդ տեղը նույնպես նախատեսված է երկու մասնակիցների համար: Դրանց երջանիկ տերերը հնարավորություն կունենան էքսկուրսիայի մեկնել Մեծ թատրոնի պատմական շենք: 3-րդ տեղը միմյանց միջև կբաժանեն երեք մասնակիցներ: Նրանց Մեծ թատրոնում կհանձնվեն գրքեր:

Տեսանյութեր

Դիտվել է 1016 անգամ