Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիտել է նրա ներկայացումները և մեծ տպավորություն ստացել

09.04.2017

«Յուրաքանչյուր թատերաշրջան մենք աշխատում ենք մեզ մոտ հրավիրել մեր արտասահմանցի գործընկերներին »,- օրերս 262-րդ խաղաջրջանը մեկնարկելու առիթով «iz.ru»-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը: Նա հիշել է, որ սկսած 2010թ.-ից իրենք համագործակցում ենք իտալացի ռեժիսոր Ստեֆանո դե Լուկայի հետ, որը Փոքր թատրոնում արդեն երեք ներկայացում է բեմադրել՝ «Սիրահարները», «Ֆելումենա Մարթուրանոն» և «Երկու տիրոջ ծառան»:

Իսկ հինգ տարի առաջ նրանք համագործակցել են Ֆրանսիացի ռեժիսոր Ժորժ Լավոդանի հետ, որը մոսկվացի արտիստների հետ միասին հանդիսատեսին ներկայացրեց «Սիրանո դե Բերժերակը»:

Օտարերկրացի տաղանդավոր արվեստագետների հետ համագործակցության ավանդությունը Սոլոմինի ղեկավարությամբ գործող թատրոնը նոր թատերաշրջանում կշարունակի Թել-Ավիվի «Գաբիմա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Իլան Ռոնենի հետ: Իսրայելցի արվեստագետը մոսկվացիների համար կբեմադրի Դյուրենմաթի տրագիկոմեդիաներից «Ծեր տիկնոջ այցելությունը» պիեսը:

Իսկ թե ինչու է հատկապես Թել-Ավիվցի ռեժիսորին հրավիրել ,Յուրի Սոլոմինը պատասխանել է, որովհետև դիտել է նրա ներկայացումները և մեծ տպավորություն ստացել:

Իսրայելցի ռեժիսորը և նրան ուղեկցող օգնականները Մոսկվա են ժամանել արձակուրդներին, հանդիպել թատրոնի արտիստներին, նկարիչներին, սցենոգրաֆներին: Հանգստի հաշվին կատարված նախապատրաստություններից հետո խումբն արդեն անցել է աշխատանքների հաջորդ փուլին: Կարի արտադրամասերում սկսել են ներկայացման հերոսների հանդերձները ձևել ու կարել:

Ավելացնոենք, որ Յուրի Սոլոմինը նշել է, որ այս բեմադրության մեջ զբաղված է լինելու իրենց ողջ թատերախումբը:
    Դիտվել է 900 անգամ