Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այս տարի թատրոնն աշխատանքները կկազմակերպի իր 6 բեմահարթակներում

09.06.2017

Այսօր Մոսկվայի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնը կսկսի իր հերթական, 97-րդ խաղաշրջանը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հիմնական բեմում կցուցադրվի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի վերջին խոշոր ստեղծագործական նվաճումներից մեկը՝ « Էդիպ արքան»:

Իսկ մինչ այդ վախթանգովյան թատրոնի նոր բեմում կկայանա թատերաշրջանի մեկնարկից առաջ տեղի ունեցող ավանդական հավաքը: Ի դեպ, 97-րդ թատերաշրջանում վախթանգովյան թատրոնը իր աշխատանքները կկազմակերպի 6 հարթակներում: Այդ մասին տեղեկացրել է թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:

«Անցած թատերաշրջանում մենք աշխատում էինք 4 բեմահարթակներում՝ հիմնական, նոր, ստուդիական և «Արթ-սրճարանի» բեմում: Նոր թատերաշրջանում դրանց ավելացել են ևս երկու հարթակ, որոնք կգործեն Սիմոնովյան տարածքում»,- ասել է Կրոկը:

Ասենք որ «Սիմոնովյան տարածքը» դա Ռուբեն Սիմոնովի նախկին թատրոնն է, որը 2016թ.-ի վերջին, որպես սեփականություն, պաշտոնապես փոխանցվել է Վախթանգովի անվան թատրոնին:




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2

    Դիտվել է 762 անգամ