Ձոն-փառատոն` նվիրված Ջուզեպե Վերդիին 10.25.2013
Ջուզեպե Վերդիի ծնդյան 200 ամյակի կապակցությամբ Մարինյան թատրոնում տեղի կունենա «Viva Verdi» ձոն-փառատոնը: Այն կընթանա միաժամանակ երկու ` պատմական և նոր բեմերի վրա:
Այսօր Մարինկա-2-ում համերգային կատարմամբ կհնչի «Մակբեթ» օպերան: Սա Վերդիի այն երեք օպերաներից մեկն է, որը կոմպոզիտորը գրել է Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա:
«Մակբեթ»-ը նրա վաղ շրջանի լավագույն գործերից մեկն է համարվում:
Հոկտեմբերի 27-ին պատմական բեմ կհանվի նշանավոր «Սիրո ուժը» օպերան` այս ժանրում Վերդիի միակ ստեղծագործությունը, որը գրվել է Սանկտ-Պետերբուրգի Կայսերական թատրոնների տնօրինության պատվերով: Այս ներկայացման համաշխարհային պրեմիերան կայացել է 1862թ.-ին` Պետերբուրգում: Այժմ այս ստեղծագործության գլխավոր դերերում հանդես կգան Աննա Մարկարովան, Ալեքսնդր Գերգալովը, Ավգուստ ԱմոնովըՆատալյա Եվստաֆեևան և Միխաիլ Կիտը:
Հոկտեմբերի 29-30-ին Մարինյան թատրոնում թաթերականացված ձևով կներկայացվի Վերդիի «Ռեքվիեմը»: Այն, հատուկ Պետերբուրգի համար բեմադրել է շվեյցարացի հայտնի ռեժիսոր Դենիել Ֆինցի Պասկան:
Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին թատրոնի նոր բեմում տեղի կունենա Արթուր Գամայի բեմադրած «Աթթիլա» օպերայի պրեմիերան:
Ընդհանրապես, Մարինյան թատրոնի խաղացանկում կա Ջուզեպե Վերդիի 12 ստեղծագորություն, այդ թվում` «Աիդան», «Դոն Կառլոսը», «Տրավիատան», «Ռիգոլետոն», «Օթելլոն», «Ֆալստաֆը», «Նաբուկոն»և այն:
![](upload/Verdi 200 25.10.jpg)