Մարդուն անկեղծ և ոգեշնչմամբ սիրել տալու հնարավորությունն՝ ըստ Կոնչալովսկու09.19.2017
Կինոյի և թատրոնի ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին նկարահանումներին զուգահեռ հասցնում է նաև հեռակա դասախոսություն կարդալ Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում՝ այս ուսումնական տարում իր հեղինակային արվեստանոցն ընդունված ուսանողներին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը»՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Այս օրերին ռեժիսորն իտալացի կինեմատոգրաֆիստների հետ նկարահանում է «Տեսիլքի հրեշը» նոր էպիկական ֆիլմը՝ նվիրված իտալական վերածննդի հսկաներից մեկին՝ Մեքելանջելոյին: Իսկ սեպտեմբերի 16-ին, նա իր ուսանողների համար կարդացել է առաջին դասախոսությունը հեռակա կամ վիրտուալ ձևաչափով:
Նրա միջֆալուլտետային արվեստանոցում կրթություն են ստանում թատրոնի ապագա դերասանները և ռեժիսորները: Նրանց վիրտուալ կրթությունը կշարունակվի, քանի դեռ վարպետը չի ավարտել իր նոր ֆիլմի նկարահանումները:
«Մեր կուրսի խնդիրն է ներշնչել երիտասարդներին ինքնակատարելագործման համար չկորցնելի ոչ մի օր,- բացահայտել է իր մանկավարժական հավատամքը Կոնչալովսկին: - Ես կցանկանայի երեկվա դպրոցականներին ներշնչել իրականում հարստանալ գիտելիքներով: Մարդուն անկեղծ և ոգեշնչմամբ սիրել տալու հնարավորությունը այն է, ինչով նա զբաղվում է յուրաքանչյուր օր: Հենց սրանով էլ ես, որպես ռեժիսոր, զբաղվում եմ, արդեն, կես դար»,-նշել է Կոնչալովսկին:
Իր կուրսի ուսումնական գործընթացի մեջ Կոնչալովսկին ծրագրում է ներգրավել ռուսական և եվրոպական թատրոնների լավագույն մասնագետներին: Ուսումնական պլանի մեջ կլինեն իտալացի մանկավարժների դասախոսությունները՝ «Կոմեդիա դել արտ»-ի մասին, իսկ ճապոնացի մասնագետները կսովերեցնեն ճապոնական թատրոնի գեղագիտություն:
Բացի այդ, ուսանողական թատրոնը նոր սարքավորումներ կստանա, որը հնարավորություն կընձեռի բեմադրություններ պատրաստել ժամանակակից մակարդակով: