Վ. Շեդրինին շնորհվել է «Թատրոնին ազնվորեն ծառայելու, պատվի և արժանապատվության» մրցանակ09.19.2017
Նախօրեին՝ սեպտեմբերի 18-ին, Մոսկվյում, Վախթանգի անվան թատրոնում կայացել է «Խրուստալնայա Տուրանդոտ» մրցանաաբաշխությունը: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Անցած թատերաշրջանի նոր ներկայացումներից լավագույնը ճանաչվել է Ռիմաս Տումինասի «Արքա Էդիփ» բեմադրությունը:
Տեղեկացվում է, որ մրցանակակիր է դարձել նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան՝ Ազգությունների թատրոնում «Տեսակցություն» ներկայացման մեջ Եղիսաբեթ 2-րդի կերպարը կերտելու համար: «Խրուստալնայա Տուրանդոտի» է արժանացել նաև «Լենկոմ» թատրոնի դերասան Վիկտոր Ռակովը՝ «Օպրիչնիկի օրը» ներկայացման մեջ Կոմյագայի կերպարը կերտելու համար:
Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար հեղինակավոր մրցանակը շնորհվել է «Թատերական արվեստի ստուդիայի» գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ժենովաչին, «Վարպետն ու Մարգարիտան» ներկայացման համար:
«Թատրոնին ազնվորեն ծառայելու, պատվի և արժանապատվության» անունը կրող մրցանակը շնորհվել է Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Վալերի Շեդրինին: Իսկ թատրոնի լավագույն տնօրեն է ճանաչվել Վախթանգովի թատրոնի վարչական ղեկավարը՝ Կիրիլ Կրոկը : Նրա մրցանակը կրում էր «Թատերական գործընթացը անթերի կազմակերպելու համար» անվանումը:
«Խրուստալնայա Տուրանդոտը» ռուսական թատրոնի առաջին ոչ պետական, անկախ թատերական մրցանակաբաշխությունն է: Այն հիմնադրվել է 1991թ.-ին և այդպես է կոչվում ի պատիվ իտալացի գրող Կառլո Գոցիի հեքիաթի հերոսուհու, որը Ռուսաստանում վերածվել է թատերայնության խորհրդանշանի: Այս մրցանակով պարգևատրվում են Մոսկվայի թատրոնների անցած թատերաշրջանի լավագույն բեմադրությունները և դրանց հեղինակները: