Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հռչակավոր մշակութային հաստատությունների թատերախմբերը կմիավորեն իրենց ուժերը

10.09.2017

Ռուսաստանի Մեծ թատրոնը և Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերան առաջին անգամ համատեղ ուժերով կբեմադրեն երեք ներկայացում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել են ռուսական թատրոնի ներկայացուցիչ Վլադիմիր Ուրինը և ամերիկյան հռչակավոր թատրոնի ղեկավար Փիթեր Գելբը: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նախատեսվում է, որ այդ նախագծում կընդգրկվեն «Աիդա», «Սալոմե» և «Լոենգրին» օպերաները: Ներկայացումները կցուցադրվեն Նյու-Յորքում և Մոսկվայում՝ 2019-2022 թվականների ընթացքում:

Երկու հռչակավոր մշակութային հաստատությունների թատերախմբերը կմիավորեն իրենց ստեղծագործական ուժերը և տեխնիկական հնարավորությունները: Նոր ներկայացումները պատրաստելուց հետո Մոսկվայում հանդես կգան Մեծ Թատրոնի, իսկ Նյու-Յորքում՝ Մետրոպոլիտեն օպերայի արտիստները:
    Դիտվել է 862 անգամ