Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դասախոսություններ թատրոնում՝ հայտնի մասնագետների մատուցմամբ

10.10.2017


Սանկտ-Պետերբուրգի գլխավոր երաժշտական թատրոնն այս թատերաշրջանում հանդես կգա ոչ միայն խաղացանկում առկա և նոր բեմադրված ներկայացումներով, այլև իր հանդիսատեսներին կհրավիրի համաշխարհային գեղարվեստի մասին դասախոսությունների, որոնք կկարդան Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի համապատասխան բուհերի հայտնի մասնագետները: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կրթական բնույթ կրող այս միջոցառումը կընթանա 2017թ. նոյեմբեր -2018թ. ապրիլ ամիսների միջակա ժամանակահատվածում:

Թատրոնի կամերային դահլիճներում հայտնի երաժշտագետները կներկայացնեն 7 դասախոսություններից կազմված ծրագիր: Օրինակ, Ռիխարդ Վագների 4 ստեծագործություններից կազմված ներկայացումների շարքի ցուցադրությունից առաջ Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս Օլգա Մանուլկինան կներկայացնի «Ուղեցույց «Նիբելունգի մատանու վրայով»» վերտառությամբ դասախոսությունը և այլն:

Ավելացնենք, որ դասախոսությունները ներառում են թեմաներ նաև ռուսական բալետի, ֆոլկլորի, պետերբուրգյան կոնսերվատորիայի պատմության մեջ իրենց ներդրումն ունեցած սերունդների, կոմպոզիտորների և գլուխգործոցներ ստեղծելու մասին:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 794 անգամ