Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Սերեբրեննիկովի, ժամանակակից թատրոնը Ռուսաստանում վտանգավոր արվեստ է

10.11.2017


Մոսկվայում մեկնարկելիք ժամանակակից արվեստի «Տերիտորիա» փառատոն-դպրոցի բացման նախօրեին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կայացած մամլո ասուլիսում Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Եվգենի Միրոնովը կարդացել է այդ միջոցառման արթ-տնօրեն և «Գոգոլ –կենտրոնի» ղեկավար, այժմ պետական ֆինանսական միջոցները յուրացնելու մեղադրանքով տնային կալանքում գտնվող Կիրիլ Սերեբրեննիկովի ուղերձը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvrain.ru»-ին:

Նամակը գրված է եղել դեռ օգոստոսին, մինչև կալանքը:

Սերեբրեննիկովը հանձնարարականներ է տալիս փառատոնի մասնակիցներին և հիշեցնում, որ ժամանակակից թատրոնը Ռուսաստանում վտանգավոր արվեստ է: «Այնպիսին, ինչպիսին այն դարձել է այսօր Ռուսաստանում, գործնականում չի եղել ոչ մի տեղ և երբեք»,- գրել է նա:

Գլխավորը, ըստ Սերեբրեննիկովի, ազնիվ և անկեղծ լինելն է՝ ինքդ քո առաջ: Նա նշում է, որ այդպիսին լենելն անհրաժեշտ է ցանկացած արվեստի տեսակի մեջ: «Այսօր ժամանակակից թատրոնը ոչ թե կարևորագույն, առաջադեմ, իսկ դա նշանակում է՝ հզոր, ազդեցիկ, իմաստ ձևավորող արվեստ է, այլև՝ վտանգավոր»,- գրում է նամակի հեղինակը:

Հիշեցնենք՝ Սերեբրեննիկովը, ինչպես նաև «Գոգոլ-կենտրոնի» կառուցվածքում գործող «7-րդ ստուդիայի նախկին տնօրեն Ալեքսեյ Մալոբրոդսկին, նախկին գլխավոր տնօրեն Յուրի Իտինը և նախկին գլխավոր հաշվապահ Նինա Մասլյաևան մեղադրվում են թատրոնին հատկացված պետական միջոցներից 68 մլն ռուբլի գողանալու մեջ:

Սեպտեմբերի վերջին օրերին Ռուսաստանի քննչական կոմիտեն այդ գործով սկսել է հարցաքննել «Գոգոլ-կենտրոնի» դերասաններին: Ըստ վարույթն իրականացնող մարմնի, ենթադրվում է, որ թատրոնի անձնակազմից քրեական գործով կանցնի 100 մարդ:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 924 անգամ