Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկում է երիտասարդ բեմադրիչներին նվիրված մրցույթը

10.12.2017

Մոսկվայում սեպտեմբերի 26-ին մեկնարկած «Թատերական արվեստի բիենալեի» շրջանակներում այսօր կսկսվի «Ռեժիսուրայի դասեր» անվանումը կրող մրցութային ծրագիրը, որը նվիրված է երիտասարդ բեմադրիչների ստեղծագործությանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այդ ծրագիրը այսօր՝ հոկտեմբերի 12-ի երեկոյան կբացի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանց» թատրոնը երիտասարդ ռեժիսոր Ֆեոդոր Մալիշևի «Հոգիներ» ներկայացմամբ:

Հատկանշական է, որ բիենալեի ներկայացումները հեռարձակվում և ցուցադրվում են նաև Ռուսաստանի 30 քաղաքների կինոթատրոններում:

«Թատերական արվեստի բիենալեն» նոր նախագիծ է, որը ներկայացնում է 3 ուղղություն՝ «Ռեժիսուրայի դասեր», թատերական ցուցահանդեսներ և «Թատերական արվեստի բիենալեի գրադարանի» շնորհանդես: Այդ մասին տեղեկացնում է «tatar-inform.ru»-ն:

«Թատերական արվեստի բիենալեն» կեզրափակվի նոյեմբերի 14-ին:
    Դիտվել է 828 անգամ