Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցանակակիր նկարիչը կարծում է, որ իր արվեստով օգնում է թատրոնին ապրել

10.17.2017

Սանկտ-Պետերբուրգում, Էրմիտաժի թատրոնում կայացել է «Բալթիկայի աստղ» մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Բալթյան տարածաշրջանում մշակութային կապերը ամրապնդելու և զարգացնելու համար: Այս տարի մրցանակի արժանացած արվեստագետների մեջ էր նաև համաշխարհային բալետի մեջ իր ուրույն ձեռագիրը թողնող խորեոգրաֆ Բորիս Էյֆմանը: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:

«Բալետի արվեստը , բալետային թատրոնը 21-րդ դարում ձեռք է բերում հատուկ նշանակություն, քանի որ քաղաքական գործիչները բաժանում են մարդկանց, ստեղծում են ինչ-որ արգելքներ, բարիկադներ մարդկանց, երկրների միջև, իսկ արվեստն իրոք ինտեգրում է տարբեր քաղաքական հայացքների մարդկանց, կրոնները, մշակույթները»,- նշել է Էյֆմանը:

«Բալթիկայի աստղ»-ի է արժանացել նաև Գերմանիայի Համբուրգ քաղաքի թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուք Պերսևալը:

«Մենք թատրոնում այնուամենայնիվ ֆոն ենք ստեղծում,- ասել է մրցանակակիրներից մեկը՝ Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչ Էդուարդ Կոչերգինը և ավելացրել,- եթե գնահատվում է, ուրեմն մենք ազնիվ ենք աշխատում, օգնում ենք թատրոնին ապրել»:
    Դիտվել է 797 անգամ