Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնն իր 95-ամյակը նշել է կամերային չափումներով

10.30.2017



Նախօրեին՝ հոկտեմբերի 29-ին, Մոսկվայի Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնում նշել են հաստատության 95 ամյակը: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ն:

Այս թատրոնը իր հաջողությունների պատմությունը հյուսել է այնպիսի խոշոր վարպետների գործունեության շնորհիվ ինչպիսիք են Վսեվոլոդ Մեյերհոլդը, Նիկոլայ Օխլոպկովը, Անդրեյ Գոնչարովը:

Այս անգամ թատրոնն իր հոբելյանը նշել է կամերային պայմաններում և դուրս չի եկել իր տարածքներից: Անշուշտ եղել է թատերական կաղամբապատում, որը հնարավորություն է տալիս համեմատաբար կարճ ժամանակահատվածում ներկայացնել մեծ տեղեկատվական և գեղագիտական նյութ: Այդ ամենն իրականացվել է այսօրվա գեղարվեստական ղեկավար Մինդաուգաս Կարբաուսկիսի գլխավորությամբ:

Այս տարի Կարբաուսկիսի ջանքերի արդյունքում Թատրոնի պետական ինստիտուտում բացվել է Մայակովկայի սեփական արվեստանոցը, որի ուսանողների առաջին բեմելը կայացավ թատրոնի այս հոբելյանի առիթով:

Շատ դերասանների խոստովանությամբ Մինդաուգաս Կարբաուսկիսի գալով Մոսկվայի Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնը կարծես դուրս է եկել զարգացման նոր շրջափուլ:
    Դիտվել է 909 անգամ