90-ականներին ծնվածներին երբեմն անվանում են «մտրակի հարված չկերած սերունդ»11.02.2017
Այսօր և վաղը՝ նոյեմբերի 2-ին և 3-ին, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում կկայանա «Լուսավոր ուղի 19.17» ներկայացման պրեմիերան՝ նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակին:: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս աշխատանքը թատրոնում 1-ին համաշխարհային պատերազմի 100 ամյակին նվիրված «19.14» ներկայացման շարունակությունն է: Երեք տարի առաջ իրականացված այդ բեմադրությունը պատրաստել էր թատրոնի երիտասարդ ռեժիսոր Ալեքսանդր Մալոչնիկովը, որը հանդիսանում է նաև բոլշևիկյան հեղափոխության մասին նոր ներկայացման բեմադրիչը:
«Մեծ ուտոպիա, որից մենք այդպես էլ չենք կարողանում ազատվել»,- այսպես են բնութագրել 100 տարի առաջ կատարված այդ քաղաքական ակտն ու նրա հետևանքները թատրոնի մամլո ծառայությունում:
«Սա սերնդային ներկայացում է: Սա ուղերձ է նրանցից, ովքեր ծնվել են 90-ականներին, սովորել այն դասագրքերով , որոնցում Մեծ Հոկտեմբերյանն արդեն գունավորել էին իբրև հեղաշրջում: Եվ բովանդակությամբ, և ձևականորեն բեմադրությունը ժամանակակից արվեստում ներկայացնում է նրանց, ում երբեմն անվանում են «մտրակի հարված չկերած սերունդ»,- նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովը:
Ավելացնենք, որ երկու գործողությամբ, 2,30 ժամանոց ուտոպիա- ներկայացումը հանդիսատեսի համար ունի 18+ տարիքային սահմանափակում: