Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բացառությամբ որոշ դեպքերի, Բոգոմոլովը թատրոնը կառուցում է տրամաբանորեն

11.03.2017


Իր բեմադրությունները, անգամ դրանց որևէ մի հատվածը, քաղաքական չի համարում, այսօր ռուսական թատերական աշխարհում առավել պահանջարկված ռեժիսորներից մեկը՝ Կոնստանտին Բոգոմոլովը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vedomosti.ru»-ին:

«Քաղաքականությունն այնտեղ ավելին չէ, քան սոուսը»,- նշում է Բոգոմոլովը և ավելացնում, որ քաղաքականության տարրը (սոուսը) իր ներկայացումներում, ընդամենը հետաքրքրությանն օժանդակելու միջոց է:

Ըստ նրա «երբեմն այդպիսի ալյուրը» «աշխուժացնում է ուշադրությունը»:

Բոգոմոլովը քաղաքական «սոուսը» իր ներկայացումների մեջ համեմատում է այն էժանագին քանակի հետ «որը արտադրանքը զանգվածային հանդիսատեսի համար դարձնում է շատ ավելի հեշտ մարսվող»:

Իսկ այդ «սոուսը» նա, անշուշտ, ընտրում է բացարձակ տրամաբանությամբ : Նա նշում, որ ինքը, բացառությամբ որոշ դեպքերի, թատրոնը կառուցում է տրամաբանորեն: Իսկ այդ բացառիկ դեպքերը, «որպես օրինաչափություն, առաջացնում են այն ներկայացումները, որոնք այնքան էլ զանգվածային պահանջարկ չեն ունենում»:

Սակայն, այդ հանգամանքը նրան չի վշտացնում, քանի որ դա է պահանջում այն օբյեկտիվ իրականությունը, որի հետ ինքը գործ ունի: «Ես դա անում եմ գիտակցաբար»,- ասում է Բոգոմոլովը և ավելացնում,- «Ես հասկանում եմ, որ ինչ-որ բան, որը ես կցանկանայի անել, ունի փոքր պահանջարկ, քան այնպիսի բաները, որոնք անելն ինձ այնքան էլ հետաքրքիր չէ»:

Իսկ թե, որ ներկայացումներն են, որոնք նա իրականացրել է առանց իր մեջ առաջացած հետաքրքրության, Բոգոմոլովը չի ցանկանում հիշատակել, որպեսզի ինչ-որ մեկին հանկարծ չվիրավորի:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 1012 անգամ