Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նպատակամղված է դասական թատերական դպրոցի ամրապնդմանը

11.21.2017


Նախորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Մոսկվայում մեկնարկել է «Զոլոտոյ Վիտյազ» («Ոսկե ասպետ») 15-րդ միջազգային թատերական փառատոնը:

Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 21 ներկայացում, որոնք ներկայացնում են 6 երկրներից ժամանած թատերական կոլեկտիվներ:

Լավագույնը ճանաչված բեմադրությունների հեղինակները կստանան Ոսկե, Արծաթե և Բրոնզե ասպետի արձանիկներ:

Այս մրցույթի շրջանակներում մրցավարական հանձնաժողովը ավանդաբար շնորհում է նաև «Թատերական արվեստում նշանակալից ներդրում կատարելու համար» Մորդվինովի անվան ոսկե շքանշան, որին այս տարի արժանացել է Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը:

«Զոլոտոյ Վիտյազ» թատերական միջազգային մրցույթն անցկացվում է Սլավոնական միջազգային ֆորումի շրջանակներում՝ սկսած 2002թ.-ից: Այն նպատակամղված է դասական թատերական դպրոցի ավանդների և այլ երկրների թատրոնների հետ կապերի ամրապնդմանը:

Ստուգատեսն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության, կինեմատոգրաֆիստների միության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Պետդումայի Հասարակական պալատի օժանդակությամբ:

Փառատոնի նախագահն է դերասան Նիկոլայ Բուրլյաևը, պատվավոր նախագահը՝ Մոսկվայի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը:

Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 5-ին:
    Դիտվել է 866 անգամ