Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի գեղղեկի՝ վարչապետին ուղղված բողոքին արձագանքել է երկրի նախագահը

11.23.2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի 16 թատրոնների և մշակութային հաստատությունների լրացուցիչ վճարներ և դրամաշնորհներ է հատկացրել: Այդպիսի օժանդակություն ստացողների թվում է նաև Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնը, որի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը վերջերս «Դոժդ» հեռուստաալիքի եթերում շատ կտրուկ և դժգոհ տոնով էր արտահայտվել իր ղեկավարությամբ գործող թատրոնի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության և նրա ղեկավարի վարած քաղաքականության մասին:

«publication.pravo.gov.ru» կայքը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագիրը, որով փոփոխություններ են կատարվել 2015թ.-ի դեկտեմբերի 31-ին դրամաշնորհների մասին ընդունված թիվ 688 հրամանագրում:

Նախագահի հրամանագրի համաձայն մշակութային հաստատությունները պետական բյուջեից պետք է ստանան 6,9 մլրդ ռուբլի, իսկ եկող՝ 2018թ.-ին 8 մլրդ ռուբլի:

Ասենք, որ մինչև հիմա հատկացումների ընդհանուր ծավալը տարեկան եղել է 5,3 մլրդ ռուբլի: Թե որքան կստանա Կոնստանտին Ռայկինի թատրոնը այդ նոր հատկացումներից, ինչպես տեղեկացնում է «dp.ru» կայքը, կորոշի այդ երկրի կառավարությունը, որը սակայն, չի կարող ավելի նվազ լինել, քան նախորդ անգամ՝ 2015թ.-ին, որպես պետական օժանդակություն թատրոնի հատկացված 191,6 մլն գումարն է:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 868 անգամ