«Օլեգ Պավլովիչը... զբաղվում է իմպլանտանտներով»,- ասել են թատրոնում 11.27.2017
Մոսկվայի Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ գործող «Տաբակերկա» թատրոնում չեղյալ են համարել առաջիկայում հայտարարված երկու ներկայացումների ցուցադրությունը, որոնցում խաղում է Օլեգ Տաբակովը: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները աշխատանքային օրվա վերջին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հակառակ այդ լուրերի, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնից, որի գեղարվեստական ղեկավարն է Օլեգ Տաբակովը, տեղեկատվություն են տարածել, որ արտիստը անցնում է պլանային բժշկական հետազոտություն: Թատրոնից նաև հայտնել են, որ «Օլեգ Պավլովիչը վաղուց անցնում է ստոմատոլոգիական բուժում: Նա զբաղվում է իմպլանտանտներով» և հիմա գնացել է հերթական այցին իր բժշկի մոտ: