Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տաբակովը գտնվում է թոքերի արհեստական օդափոխության ապարատի սպասարկման ներքո

11.29.2017

Նախօրեին՝ նոյեմբերի 28-ին, ռուսական լրատվամիջոցները տարածել են տեղեկատվություն այն մասին, որ Մոսկվայի Չեխովի անվան թատրոնը չեղյալ է համարել իր այն երեք ներկայացումների ցուցադրությունը, որոնցում հանդես է գալիս թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովը: Նաև հաղորդագրւթուն կա այն մասին, որ դրանց փոխարեն կցուցադրվեն խաղացանկի երեք այլ ներկայացումներ: Այդ տեղեկատվությունը հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Հաստտվել է նաև առավել վաղ տարածված այն լուրը, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի մասնակցությամբ ներկայացումները չեղյալ են համարվել նաև «Տաբակերկա» թատրոնում:

Տաբակովը երկուշաբթի օրը հոսպիտալացվել է Մոսկվայի քաղաքային 1-ին հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել է թոքերի բորբոքում: Հիվանդանոցում նա գտնվում է թոքերի արհեստական օդափոխության ապարատի սպասարկման ներքո: Բժիշկները արտիստի առողջական վիճակը գահատում են կայուն: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

«Իմ հայրը 82 տարեկան է: Նա իրավունք ունի երբեմն պառկել թոքերի արհեստական օդափոխության ապարատի սպասարկման ներքո: Դա սահմանում են բժիշկները»,- ասել է դերասանի որդին՝ Անտոն Տաբակովը

Օլեգ Տաբակովը ծնվել է 1935թ. օգոստոսի 17-ին, Սարատով քաղաքում: Նա ԽՍՀՄ-ի և ՌԴ-ի պետական մրցանակների դափնեկիր է, արժանացել է բազմաթիվ պարգևների, Ռուսաստանի նախագահին կից մշակույթի և արվեստի խորհրդի անդամ է: Նա նաև ղեկավարում է տաղանդավոր երեխաների համար նախատեսված, իր անունով գործող Մոսկվայի թատերական դպրոց/քոլեջը:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 889 անգամ