Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շարունակում է ծանոթացնել արևմտյան խորեոգրաֆիայի նվաճումներին

11.30.2017

Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնը նոր թատերաշրջանում բալետի ժանրում առաջին պրեմիերան ներկայացնում է մեկ գործողությամբ մի քանի ներկայացումներով: Այս անգամ թատերախմբի գեղարվեստական ղեկավար Լորան Իլերը շարունակելով իր նախորդ փորձը, պարողներին և հանդիսատեսներին շարունակում է ծանոթացնել տարբեր տարիներին արևմտյան խորեոգրաֆիայի կատարած նվաճումների հետ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով « iz.ru»-ին:

Այս պրեմիերայի ընթացքում ներկայացվել են Ջորջ Բալանչինի «Սերենադը», Փոլ Թեյլորի «Լուսապսակ», Ժակ Գարնիեի «Օնիս», Ալեքսանդր Էքմանի «Թյուլ» մեկ գործողությամբ բալետները:

Այս գործերից մի քանիսն անշուշտ իրենց մշտական տեղը կկգրավեն թատրոնի խաղացանկում:

Անցյալ թատերաշրջանում գեղարվեստական ղեկավարի պաշտոնը նոր ստանձնած Իլերը այս նույն ձևաչափով ներկայացրել էր Քիլիանի, Ֆորսայթի և Լիֆերի ստեղծագործություններից կազմված ծրագիր, որը հաստատուն տեղ զբաղեցրեց խաղացանկում:
Նոր գործերից առավել նախապատվելին, այդ ցանկը լրացնելու համար, «Թյուլ»-ն է, որը ստեղծված է վառ գույներով և դինամիկայով, բազմամարդ է և տեխնոլոգիապես հագեցված (դերասանների խաղը լրացվում է տեսագրությունների ցուցադրությամբ և բեմական մեքենայական տեխնիկայի կիրառմամբ):

«Թյուլ»-ը կարելի է համարել յուրահատուկ բենեֆիս, որտեղ բացահայտվում են թատերախմբի բազմակողմանիությունը և առանձին արտիստների հնարավորությունները:

Այլ է տպավորությունը ամերիկյան ժամանակակից պարի ներկայացուցիչ Փոլ Թեյլորի բարրոկոյական «Լուսապսակ»-ի և ֆրանսիացի Ժակ Գարնիեի ֆոլկլորային «Օնիս»-ի ստեղծագործությունների հարցում, որոնցում աչքի են ընկնում մենապարողները:

Ըստ որոշ մասնագետների հիմնավոր գնահատականների, հաջողված ներկայացման «տեսարաններ» կամ «դրվագներ» հնարավոր չեղավ ի հայտ բերել 20-րդ դարի դասական Ջորջ Բալանչինի խորեոգրաֆիան ներկայացնելու պարագայում: Նույնիսկ կա կարծիք, որ Բալանչինի արվեստը ռուսաստանցի արտիստներին կարծես թե չի շաղկապվում և այս դեպքը նույնպես բացառություն չի եղել:

«Պարեր լուսնի տակ», այսպես է անվանել իր բալետը Բալանչինը, որը կատարվել է ներշնչված վազքով, որպես հեռացող երազանքի ետևից ռոմանտիկական ձգտում: Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնի բեմում այդ վազքը նման տպավորություն չի թողնում, իսկ սյուժեի հոգեկան վերապրումները, որը շեշտադրում են այս ներկայացման պարուհիները, պարզապես օտար է այս ներկայացմանը:
    Դիտվել է 916 անգամ