Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Յուրաքանչյուրի համար այն գոյություն ունի իր մտապատկերում

12.01.2017


Մոսկվայի Ազգությունների թատրոնում բեմադրել են մյուզիքլ` ողջ ընտանիքի համար: Այն ունի նաև վերնագիր՝ «Կապույտ, կապույտ թռչուն»: Սա ներկայացում է այն նույն փիլիսոփայական հարցադրումներով, ինչը շատերին հայտնի է Մորիս Մետերլինկի հայտնի պատմությունից: Հարցադրումները նույնն են: Սակայն, պատասխանները նոր են: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Աշխատանքի ընթացքում մենք հասկացանք, որ ցանկանում ենք հորինել մեր ներկայացումը և եթե սյուժեն հեռանա պիեսից, ուրեմն, թող այդպես լինի: Ներքուստ մեզ այդպես թույլատրեցինք և ամեն ինչ շատ ավելի պարզ դարձավ»,- ասել է ներկայացման ռեժիսոր Օլեգ Գլուշկովը:

Ներկայացման մեջ կարամելների թագավորը նման է Էլվիս Պրեսլիին: Մյուսները՝ Սինյոր Գաստրոլլին, կապույտ սիրամարգը, ամեն-ամեն ինչ վառ է ու նույնիսկ՝ ճչացող: Թվում է կերպարնեց որևէ մեկը, որևէ ընդհանրություն չունի Մետերլինկի հրոսների հետ: Մնացել է միայն պիեսի անունը և գաղափարը:

Մաթիլդա անունով աղջիկն պատմոթյան գլխավոր հերոսոհին է: Ինքնասիրահարված, քմահաճ և էգոիստ: Դժվարին և վտանգավոր ճամփորդությունը փոխում է նրա շատ մոտեցումներ շրջապատի նկատմամբ: Այն Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանողուհի Մուսա Թոթիբաձեի առաջին մեծ դերն է:

«Սա և մանկական, և մեծական ներկայացում է: Մաթիլդան բախվում է ճիշտ այնպիսի հիմնախնդիրների, ինչպիսիների մենք հանդիպում ենք մեծական կյանքում- պետք է ընտրություն կատարել, լինել վճռական, հավատալ և հուսալ»,- ասում է Մուսա Թոթիբաձեն:

Գործնականում յուրաքանչյուր դերասան կատարում է մի քանի դեր: Օրինակ Գուրգեն Ծատուրյանը միանգամից մարմնավորում է 5 կերպար: Նա նշում է, որ իր այս աշխատանքի մեջ ամենադժվարը իր մարմնավորած հերոսներին տարբեր կերպ ներկայացնելն է:

Շրջված գազանանոց, լարովի քաղաք... Աշխարհների բազմազանության մեջ յուրաքանչյուրը, որոնցում հայտնվում է Մաթիլդան, նման չէ նախորդին: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր գեղագիտությունը:

«Խոսելով Կարամելային թագավորության մասին, մենք խոսում ենք մտացածին երանությունների մասին: Այսինքն, որ շատ քաղցր ուտելը վնասակար է: Մենք ցանկանում ենք ասել, որ մտացածին երանությունները ունեն հակառակ կողմը, այդ պատճառով էլ մեր քաղցր և քաղցրաձայն հերոսները վերածվում են հրեշների»,- բացատրել է բեմադրող նկարիչ Վադիմ Վոլյան:

Ներկայացումը պատրաստողները լավ են գիտակցել, որ Մետերլինկի պատմությունը ներկայացնել այնպես, ինչպես հեղինակը մտահղացել է 100 տարի առաջ, այսօր չի ընկալվի պատշաճորեն: Այսօր ամեն ինչ պահանջում է այլ լեզու, այլ տեխնիկական հնարքներ: Եվ այդ խնդիրը լուծվել է հաջողությամբ: Դա արտահայտվել են դեկորացիաների ժամանակակից լուծումներով, տեսաշարերով, կերպարների հագուստներով և արտքին նկարգրով: Օրինակ, հսկայի համար հորինվել է 3 մետր երկարության ձեռք և այլն:

«Խնդիրն այն է, որ պետք է խոսվի իրերի էության մասին: Ինչ է թաքնված արտաքին տեսքի տակ: Պետք է սկսել խոսել այն մասին, որ ամենն այն չէ, ինչ թվում է: Եվ լավը կարող է ունենալ հակառակ կողմ»,- սա էլ ներկայացման հագուստների նկարիչ և լիբրետոյի հեղինակ Օլգա-Մարիա Տումակովայի մոտեցումն է, նորովի ընթերցված մետերլիկյան «Կապույտ, կապույտ թռչուն»-ին:

Իսկ թե ի՞նչ է դա, այդ «Կապույտ, կապույտ թռչունը»: Պատասխանը չի տալիս նաև այս ներկայացումը: Յուրաքանչյուրի համար այն գոյություն ունի իր մտապատկերում:
    Դիտվել է 952 անգամ