Անսանձ կնոջը սանձահարելու են ռազմական բազայում11.04.2013
Իր հանդիսատեսներին Շեքսպիրի անսպասելի մեկնաբանություն է առաջարկել Մոսկվայի «Ազգերի թատրոնը»: «Անսանձ կնոջ սանձահարումը» ռեժիսոր Ռոման Ֆեոդորիի մեկնաբանությամբ դեռ մինչև պրեմիերայի կայացումը անվանում էին «տարվա իրադարձություն»: Այդ բեմադրության համար պիեսը շեքսպիրյան ժամանակների անգլերենից կրկին թարգմանվել է ռուսերեն: Բացի այդ, այնտեղ հայտնվել են նոր կերպարներ: Այդ մասին հաղորդում է «vesti.ru»-ն:
«Ես դժվար թե համաձայնեի այսպիսի մի պատմության»,- ասել է Շեքսպիրի հանրահայտ պիեսը իր յուրահատուկ մեկնաբանությամբ ներկայացնելու համարձակություն ցուցաբերած բեմադրող ռեժիսորը: Գլխավոր դերակատար Չուլպան Խամատովան ուղղակի սարսփահար եղած էր պիեսից: «Ես ընթերցեցի պիեսը: Այն ինձ դուր չեկավ»,- ասել է դերասանուհին:
Չնայած այս ամենին, «Անսանձ կնոջ սանձահարումը» արդեն թատրոնի խաղացանկում է, իսկ պրեմիերայի տոմսեր ձեռք բերելը դարձել է ուղղակի անհնար: Բոլոր տոմսերը վաղուց սպառվել են:
Ազդագրերի մեջ ներկայացման դասական անվանումը դեռ չի նշանակում, որ արդեն, վաղորոք, հայտնի է, թե ինչ պիտի կատարվի բեմում: Համենայնդեպս, «Ազգերի թատրոնում» հանդիսատեսները երաշխավորված չեն անսպասելիություններից: Այս անգամ որոշվել է անսանձ կնոջը սանձահարել ռազմական բազայում:
Նոր բեմադրությունը ներկայացում է` ներկայացման մեջ: Կատակերգությունը բեմադրում են զինվորները, իսկ նրանց օգնում է, ոչ այլ ոք, եթե ոչ… հենց ինքը` Շեքսպիրը: Այս նախագիծը մտածել է գրող Դմիտրի Բիկովը:
Նշենք, որ երկրի տարբեր թատրոններում, ընդհանուր առմամբ 49 բեմադրություն իրականացրած ռեժիսոր Ռոման Ֆեոդորիի համար սա մոսկովյան բեմում կատարած առաջին աշխատանքն է: Իսկ կնոջը սանձահարող Պետրուչոյի դերը կկատարի Ռուստամ Ահմեդեևը, ում ուղղակի մտցրել են ներկայացման մեջ պրեմիերայից 20 օր առաջ: Դերասանը, ով մի քանի ամիս շարունակ մասնակցում էր փորձերին, վերջին պահին ուղղակի հրաժարվել է շարունակել աշխատանքը:
«Այն, ինչ կա, արդեն ինձ ուրախացնում է, հուսով եմ, որ այն կուրախացնի նաև հանդիսատեսին»,- ասել է Ռուստամ Ահմեդեևը:
Դերասանները նշում են, որ ներկայացման 2 ժամը իրենց համար շատ աննկատ է անցնում: Եթե դա նույն կերպ ընթանա նաև հանդիսատեսների համար, ուրեմն, « հաջողվել է սանձահարել անսանձ կնոջը»: