Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Շիրվինդտ. «Սպասում են այդ կրծքանշաններին, ինչպես երկնային մանանայի....»

12.07.2017

«Վերջերս, ի միջի այլոց, ինձ տվեցին ինչ-որ հերթական կրծքանշանը: Ինչ-որ մի մեծ բան՝ մեծին՝ մեծի մասին, մեծից: Դա նոյեմբերի 6-ին էր՝ Կազանյան տիրամոր անվան ժողովրդական միասնության օրը՝ նվիրված Մեծ Հոկտեմբերի 100-ամյակին: Եվ երգում էին «Լայնարձակ է երկիրն իմ հայրենի...» («Շիրոկա մայա ստրանա ռոդնոյա...»-խմբ.): Եվ այդ ամենը ամենայն լրջությամբ՝ մեկ կույտի մեջ»,- ասել է իր հերթական պարգևատրության մասին Մոսկվայի երգիծանքի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտը:

Ըստ նրա, Ռուսաստանի ներհայեցողականությունը պարբերականացված է պարգևների, կոչումների, գովասանագրերի, դիպլոմների, արձանիկների շուրջ:

Արտիստը անկեղծորեն հաստատում է, որ նման բան «այլևս որևէ այլ տեղ չկա»:

Նա նշում է, որ «դժվար է պատկերացնել, որ Ժան Գաբենը լիներ Ֆրանսիայի ժողովրդական արտիստ, Պրովանսի արվեստի վաստակավոր գործիչ, Նեյի-Սյուր-Սենի պատվավոր քաղաքացի:

«Կա անուն՝ Ժան Գաբեն,- ասում է Շիրվինդտը,-և դրանով ամեն ինչ ասված է»:

Արտիստը ցավով է նշում, որ Ռուսաստանում ամեն ինչ այլ կերպ է կառուցված, որ բոլորը սպասում են այդ կրծքանշաններին, ինչպես երկնային մանանայի....

«Չես կարող ոչ մի տեղ թաքնվել, այսպես է լինելու միշտ: Դա մեր արյան մեջ է»,- ամփոփել է իր միտքը Ալեքսանդր Շիրվինդտը:
    Դիտվել է 1120 անգամ