Բեռլինում կնշեն առաջին խոշոր օպերային կոմպոզիտորի 450-ամյակը12.12.2017
Այս օրերին երաժշտական թատրոնի և հոգևոր երաժշտության գիտակները նշում են օպերային թատրոնի առաջին խոշոր կոմպոզիտորը համարվող իտալացի Կլաուդիո Մոնտեվերդիի ծննդյան 450-ամյակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Նրանից առաջ դեռ ոչ մեկին չէր հաջողվել միավորել արվեստի ժանրերը: Նրա գրած օպերաներից առավել հայտնին «Օրփեոս»-ն է (1607թ.), որը մինչև այսօր էլ պարբերաբար բեմադրվում է աշխարհի տարբեր բեմերում:
Մոնթեվերդին ոչ պակաս մեծության նվաճումների է հասել նաև հոգևոր ժանրի ստեղծագործությունների ասպարեզում:
1640 թ.-ին 70-ամյա կոմպոզիտորը վենետիկյան հրատարակիչ Բարթոլոմեո Մանիի մոտ բերեց հոգևոր ստեղծագործություններից կազմված մի ամբողջական ժողովածու, որոնք նա ստեղծել էր Վենետիկի սուրբ Մարկոսի տաճարում կապելմայստեր աշխատելու 25 տարիների ընթացքում: Ժողովածուն վերնագրվեց «Սելվո մորալե էսպիրիտուալե» («հոգիների անտառ»):
Չի բացառվում, որ կոմպոզիտորը այս ժողովածուն դիտարկել է որպես իր անցած ստեղծագործական ճանապարհի ամփոփում:
Մոնտեվերդիի ծննդյան 450-ամյա հոբելյանի կապակցությամբ վաղը՝ դեկտեմբերի 13-ին Բեռլինի ֆիլհարմոնիայում կկայանա նրա ստեղծագործություններից կազմված ծրագրով համերգ՝ հայտնի դիրիժոր Ուլյամ Քրիստիի ղեկավարությամբ: