Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվ ներկայացուցչական հագնված հանդիսատեսները գնդերը նետում են այս ու այն կողմ...

12.14.2017


Փարիզում կայացել է բալետային թատերաշրջանի ամենահետաքրքրական իրադարձությունը՝ կոմպոզիտոր Միքայել Կարլսոնի «Խաղ» բալետի համաշխարհային պրեմիերան՝ այսօր առավել պահանջարկված խորեոգրաֆներից մեկի՝ Ալեքսանդր Էքմանի բեմադրությամբ: Սա շվեդ արվեստագետների համատեղ առաջին ներկայացումն էր Փարիզի օպերայում: Այդ մասին «kommersant.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

33-ամյա Ալեքսանդր Էքմանի փարիզյան դեբյուտը նաև օպերային թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար նշանակված Օրելի Դյուպոնի գլխավոր այցեքարտերից մեկն է այս թատերաշրջանում: Իսկ խորեոգրաֆի հաջողությունները հարենիքում և սկանդինավյան մյուս երկրներում ուղղակի Էքմանին վերածել են պահանջարկված մասնագետի նաև ավելի ընդարձակ աշխարհագրական գոտիներում:

Էքմանը իր ներկայացումը սկսում է վերջից: Փակ թատերական վարագույրի վրա վազում են տիտրեր: Դրանք պրիեմերային առնչվող բոլոր մասնակիցների անուններն են: Իսկ սաքսոֆոն նվագող փողոցային երաժիշտների քառյակը կատարում է ոգևորող մեղեդի:

Ազատամիտ ջազի ֆանատներն անզուսպ գալարվում են սպիտակ բեմում՝ խաղում են, տիեզերագնաց, նաև՝ թագուհիներ են ձևանում, բուրգեր են կառուցում, թռչկոտում են բաթութների վրա, համբուրվում են, ծիծաղում... (դեկորացիան ներկայացնում է ծառեր և հսկայական խորանարդներ, որոնք մեկ ճախրում են օդում, մեկ իջնում ցած: Նվագախումբը տեղավորված է բեմի խորքում բարձրացված պատշգամբում) : Այս խմբում կա նաև լիդեր և պայմանական ուսուցչուհի, որոնք կարգի հրավիրելու ապարդյուն փորձեր են անում չարաճճիներին:

Երկրորդ գործողությունում մեծացած երեխաները վերածվում են ծառայողների, կարճ շրջազգեստները և տաբաթները փոխարինվում են գործնական հագուստներով, խորանարդները վերածվում են փոշոտ աշխատանքային տեղերի, կանաչ ծառերը ցուցադրաբար չորանում են, աշխարհը դառնում է մոխրագույն: Այս անօդ տարածության մեջ, եթե կա ինչ-որ կամրջող քուլա, ապա դա միայն գրասենյակի առանձնացված հատվածում ծխած ծխախոտի քուլաներն են: Ահա խաղում էին, ահա այլևս չեն խաղում: Իզուր-ասում է խորեոգրաֆը: Իսկ առավել դժվար հասկացողների համար, համենայնդեպս, նա արտասանում է իր գլխավոր միտքը՝ երկրորդ գործողության միջնամասում տեղադրելով իր մանիֆեստը՝ «Խաղի մասին մանիֆեստը», որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սպեղանի ժամանակակից հասարակության բոլոր դժբախտությունների դեմ, իսկ վերջում երգչուհին ( Կալեստա Դեյ) նաև այդ մասին երգում է:

Ներկայացման մեջ, ինչպես իր մի շարք այլ փորձարարությունների պարագայում, Էքմանը կիրառում է նաև նաև անսպասելի հնարքներ, որոնք սկզբում պարզությունից աստճանաբար բարդանալով ենթատեստ են ձեռք բերում և դառնում հիմնական ասելիքին ուղեկցող թեմա:

«Խաղի» մեջ այդ հնարքը մեկնարկում է առաջին գործողության ավարտին՝ կանաչ կարկուտի, երկնքից թափվող մերձարևադարձային հեղեղի տեսքով: Ռիթմը, որը ծնվում է այդ կանաչ գնդիկների բեմին բախվելիս, հնչում է երակազարկի նման, իսկ մարդկային մարմինները վարակիչ լինելու չափ թեթև են և կապանքազերծ: Պարզապես ցանկություն է առաջանում հենց դրանով էլ դնել ներկայացման վերջակետը: Սակայն, երկրորդ գործողության ժամանակ, ներկայացման ընդմիջումից հետո, այդ թափված կանաչ զանգվածը վերածվում է ճահիճի: Այնտեղ, որտեղ քիչ առաջ արտիստները անհոգ սավառնում ու սուզվում էին, այժմ անհուսորեն թաղվում են և նրանց ցանկացած շարժում պահանջում է մեծ ճիգի գործադրում:

Կյանքի լարվածությունը խորեոգրաֆը տեղափոխում է պարողների մարմինների մեջ: Ասես «անջատում »է նրանց արմունկները, թիկունքը դարձնում է մետաղական, նրանք շարժվում են մեխանիկական շարժումներով՝ ըստ հանձնարարված ուղղության...

Իսկ երբ իջնում է ներկայացման վարագույրը, արտիստները կրկին դուրս են գալիս նախաբեմ, որպեսզի դահլիճ իջեցնեն երեք հսկայական գնդեր: Եվ ներկայացուցչական հագնված հանդիսատեսները սկսում են ակամա այդ թեթև գնդերը նետել այս ու այն կողմ...

Տեսանյութեր

Դիտվել է 976 անգամ