Եթե ճիշտ կառուցվածք ունենար երկրի ֆինանսական գերատեսչության աշխատանքը....12.21.2017
Ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը հույս է հայտնել, որ Մեծ թատրոնում մեծ հաջողությամբ բեմադրված «Նուրեև» բալետը դրական կանդրադառնա բեմադրության հեղինակ Կիրիլ Սերեբրեննիկովի ճակատագրի վրա: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Սակուրովն այն կարծիքին է, որ Սերեբրեննիկովի հետ հիմնախնդիրներ չէին լինի, եթե ճիշտ կառուցվածք ունենար երկրի ֆինանսական գերատեսչության աշխատանքը: Նրա խոսքերով, մասնավորապես, բացասական դեր է վերապահված պետական գնումների օրենքին, որին գերի են դարձել ստեղծագործող մարդիկ:
«Պարզապես առողջ գլխից տեղափոխվում է հիվանդ գլուխ: Մենք ստիպված ենք ապրել այնպիսի պայմաններում, երբ պետք է գտնել որևէ ելք՝ պետական միջոցներով աշխատելիս: Մենք անընդհատ ինչ-որ ելք ենք փնտրում և անընդհատ բախվում ենք այն բանին, որ չեն մշակվել լուրջ ֆինանսական փաստաթղթեր»,- նշել է Սակուրովը:
Հիշեցնենք, Ռուսաստանում և Արևմուտքում պահանջարկված ռեժիսոր, Մոսկվայի «Գոգոլ կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը դատարանի որոշմամբ օգոստոս ամսից գտնվում է տնային կալանքում: Նա մեղադրվում է իր ղեկավարած կենտրոնում գործող «7-րդ ստուդիայի» անվան տակ խոշոր պետական միջոցներ յուրացնելու մեջ:
Ասենք, որ Ռուսաստանի Մեծ թատրոնը առանց բեմադրող ռեժիսորի, 2017թ.-ի դեկտեմբերի 9-ին հանրությանն առաջին անգամ ներկայացրեց «Նուրեև» բալետը, որը ունեցավ շռնդալից հաջողություն: Նույնիսկ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը պրեմիերայից հետո չթաքցրեց իր հիացմունքը այդ ներկայացման մասին և այն անվանեց մշակույթի պատմության մեջ մտնելու արժանի աշխատանք: Այդ օրը բեմադրության մասնակիցները իրենց օվացիաներով դիմավորող հանդիսատեսի առջև խոնարհումների դուրս եկավ կրծքին Կիրիլ Սերեբրեննիկովի դիմանկարով վերնահագուստներ հագած:
Այս թեմայով այլ հղումներ-1