Մյուզիքլ նրա մասին, ում նկարը 10 դոլարանոց թղթադրամի վրա է12.22.2017
Բրոդվեյի հայտնի մյուզիքլներից մեկը, որը մեծ հաջողությամբ ներկայացվել է նաև ԱՄՆ-ի մի շարք խոշոր մշակութային կենտրոններում, անցել է Ատլանտյան օվկիանոսը և Եվրոպայում առաջինը ներկայացվել Լոնդոնի «Վիկտորիա» թատրոնի հանդիսատեսներին: Այս երաժշտական ներկայացումը11 անգամ նվաճել է ամերիկյան թատերական «Թոնի» բարձրագույն մրցանակը, իսկ հեղինակին՝ Լին-Մանուել Միրանդեին, որպես լավագույն դրամատիկական գործ ստեղծողի, բերել է Պուլիտցերյան մրցանակ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Չնայած այդ բոլոր արժևորումներին, այնուամենայնիվ, շատ մասնագետների կարծիքով այս բեմադրության գլխավոր արժանիքը մնում է երաժշտությունը: «Սա գլուխգործոց է: Սա, ուղղակի, ֆենոմենալ երաժշտություն է, այնպիսին, որը դուր կգա երիտասարդներին և այնպիսին, որը անհրաժեշտ է թատրոնին»,- ասել է ներկայացման դերասաններից Բրայան Քրենսթոնը:
Սա վառ, ոչ սովորական, էֆֆեկտիվ և, նույնիսկ, ինչ-որ տեղ ագրեսիվ բեմադրություն է, որը հագեցած է «հիփ-հոփ»-ի, «ար-էն-բի» -ի մոտիվներով, բալադներով, ավանդական մյուզիքլների դասական վոկալով:
Ներկայացումը պատմում է այն մասին, թե ինչպես, անգամ, մեկ մանրադրամ գրպանում չունեցող էմիգրանտ Ալեքսանդր Համիլթոնը դառնում է Ջորջ Վաշինգթոնի աջ ձեռքը: Իսկ այսօր նրա նկարը 10 դոլարանոց թղթադրամի վրա է: