Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոգեբուժական հիվանդանոցը և Վասիլի Չապաևի դիվիզիան

12.23.2017

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնը իր հանդիսատեսին է ներկայացնելու «Չապաևը և Դատարկությունը» ներկայացումը՝ ըստ Վիկտոր Պելևինի նույնանուն վեպի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Երեք գործողությունից կազմված բեմադրությունը ըստ ռեժիսոր Մաքսիմ Դիդենկոյի «Ժանրով փսիխոթերապևտիկ տոտալ մեթաներկայացում է», որն ունի ազատ մտքի հատուկ թռիչք՝ ուղղված մոլորակի բոլոր բնակիչներին:

«Չապաևը և Դատարկությունը» ներկայացումը պոստմոդեռնիստական դյուրափոփոխ ամբողջություն է, բուդդայականության և ռուսական աբսուրդի խառնուրդ, որտեղ հերոսները միաժամանակ խոսում են և ծիսական, և հանրային լեզվով , և, միաժամանակ, ապրում են երկու իրականության մեջ: Սակայն այդ իրականություններից ոչ մեկն էլ չի հավակնում ճշմարտության: Դրանք՝ երկուսն էլ, հավասարզոր են՝ և հոգեբուժական հիվանդանոցը և Վասիլի Չապաևի դիվիզիան:
    Դիտվել է 860 անգամ