Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնն «անդուր փորձի» կացությունից դուրս բերելու ընտրությունը

12.27.2017

Հետխորհրդային տարիներին անկառավարելի անկման մեջ հայտնված մոսկովյան հայտնի մշակութային օջախներից մեկի՝ Մայակովսկու անվան թատրոնի նոր վերեքը մասնագիտական շրջանակները կապում են 2011թ.-ին գեղարվեստական ղեկավար նշանակված Մինդաուգաս Կարբաուսկիսի անվան հետ: Այսօր, արդեն, թատրոնի հանդիսասրահը միշտ լիքն է թատերասերներով, իսկ ներկայացումները ամեն տարի, եթե դափնիներ չնվաճեն, ապա գոնե ընդգրկվում են ռուսաստանյան թատերական բարձրագույն մրցանակաբաշխության՝ «Ոսկե դիմակի» անվանակարգերում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ռեժիսորը պատմում է, որ թատրոնի ղեկավարման առաջին շրջանում, ում էլ որ հրավիրում էր բեմադրություն պատրաստելու, գործն սկսելուց որոշ ժամանակ անց «հայտնվում էին արտիստները և ասում.«Այս ռեժիսորի մոտ ոչինչ չի ստացվում, ցանկանում ենք աշխատել ձեզ հետ»:

Կարբաուսկիսը ցավով նշում է, որ ռեժիսորների նկատմամբ այդ պահանջները հիմքեր ունեին: Եվ նա կատարում է, թատրոնը ստեղծված «անդուր փորձի» կացությունից դուրս բերելու, թերևս միակ ճիշտ ընտրությունը. նա բեմադրություններ պատրաստելու համար սկսում է հրավիրել բոլորովին երիտասարդ ռեժիսորների:

«Սկսնակների մոտ նվիրումը բոլորովի այլ է: Եվ դերասանների նկատմամբ նրանք վերաբերվում են շատ մեծ սիրով...»:

Գեղարվեստական ղեկավարի ասելով, արդեն 5 տարի նա թողարկվող ներկայացումներին ձեռք չի տալիս: «Միայն ինչ-որ նկատառումներ եմ ասում: Թատրոնում ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն, առանց որևէ ապստամբության կամ հրաժարումների»:

Այս նոր մակարդակին հասնելու խնդրում Մինդաուգաս Կարբաուսկիսը կարևորում է նաև Մայակովսկու անվան թատրոնի այնպիսի փորձառու վարպետների օժանդակությունը, ինչպիսիք են Լեոնիդ Խեյֆեցը և Յուրի Իոֆֆեն:
    Դիտվել է 1075 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների