Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գավառային թատրոնի 9-րդ փառատոնը մայրաքաղաքում

01.15.2018


Այսօր՝ հունվարի15-ին, Մոսկվայում մեկնարկում է «Կոլյադա-Թատրոն» փառատոնը, որի ընթացքում կներկայացվի 29 բեմադրություն, ինչպես նաև կկազմակերպվեն Ուրալի տարածաշրջանի դրամատուրգների ստեղծագործությունների ընթերցումներ, կցուցադրվեն «KinoLook» ստեղծագործական ստուդիայի ֆիլմերը և Ժամանակակից դրամատուրգիայի կենտրոնի պրեմիերաներ: Այդ մասին «teatral-online.ru»- տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռուսաստանի Ուրալի տարածաշրջանի Եկատերինբուրգ քաղաքում գործող «Կոլյադա-Թատրոն»-ը 16 տարեկան է: Այդ տարիներից 9-ի ընթացքում այս թատրոնը հունվարի կեսերին մոսկվացիներին է ներկայացնում իր բեմադրությունները: Այս տարի այդ ցուցադրությունների ծրագրում իր 5 ներկայացումներով ընդգրկված է նաև «Կոլյադա-Թատրոն»-ի կազմում գործող երիտասարդական փորձարարական «Ժամանակակից դրամատուրգիայի կենտրոն» թատրոնը:
Փառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 2-ը:
    Դիտվել է 1029 անգամ