Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կես ժամ մաքուր ուրախության մեջ

02.13.2018

Մոսկվայի Սերպուխովկայի վրայի թատրոնում Իսրայելի «The Train Theater» թատրոնի ռեժիսորները ռուս դերասանների մասնակցությամբ բեմադրել են «Շատ փոքրիկ օվկիանոս» մանկական ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Խորտակված նավը գտնելու նպատակով երկու ձկնիկների ճանապարհորդությունների մասին այս պարզ պատումը բավականին անսովոր է, քանի որ այն ներկայացվում է առարկաների թատրոնի ձևով:

Բեմում երեք լուսավորված ակվարիումներ են: Գլխավոր հերոսները կարմիր և արծաթազոծ ձկնիկներն են, որոնք պատկերվում են փայտիկների վրա հարմարեցված գործվածքային կտորտանքներով: Այստեղ սափրվելու համար նախատեսված վրձինը վերածվել է ծովահրեշի, գդալներն ու շերեփները նավի հետ խորասուզված երաժշտական գործիքների, իսկ պահարանից հանված հագուստները ՝ պարող ուրվականների... Այս ոչ խորամանկ հավաքածոն բեմադրիչների և դերասանների թիմն ամենաուղղակի ձևով կենդանացնում է՝ ստիպելով երեխաներին հավատալ հեքիաթին: Եվ եթե սկզբում փոքրիկները նկատում են, որ դրանք «կենդանի չեն«, ապա գործողության կեսին արդեն ակնկեղծ ցավում են հերոսների համար և միասնական ու ինքնաբուխ մղումով բղավում են «Ձգնիկ, փախիր»:

Ներկայացման յուրահատկություններից մեկը երեխաներին ակտիվացնել է: Դերասանները պետք է կարողանան իրենց ճշգրիտ պատասխաններով դուրս գալ երեխաների անսպասելի հարցերով առաջացող իրավիճակներից: Հենց փոքրիկ հանդիսատեսներն են ներկայացումը ակամա վերածում իմմերսիվ թատրոնի՝ դրանում ավելացնելով իրենց անսպասելի մեկնաբանություններն ու գործողությունները: Լսվում են նրանց դեռ անվարժ լեզվով արտասանվող կենցաղային իրերի անվանումները, որոնք վերածվել են գործող անձանց ՝ մեկն ասում է թավա է, մյուսը՝ կաթսա և այլն:

Բեմադրության մեջ ակնհայտ երևում է այն ստեղծողների ոչ սովորական երևակայությունը, նրանց սերը փոքրիկ հանդիսատեսի հանդեպ: Ներկայացման տևողությունը 35 րոպե է:

Կարճ է, սակայն ով չի ուզենա, թեկուզ կես ժամով, հայտնվել մաքուր ուրախության մեջ:
    Դիտվել է 967 անգամ