Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Ֆոկինը սպասում է իրարամերժ կարծիքների

02.15.2018


Այսօր՝ փետրվարի 15-ին, Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնում սկսել են «ժողովուրդների հոր»՝ Ստալինի երիտասարդությանը նվիրված ներկայացման փորձերը: Բեմադրությունն իրականացնում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

«Ես ցանկանում էի այս ներկայացումը թողարկել Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակին ընդառաջ, սակայն որոշ հանգամանքների բերումով ստացվեց մոտ մեկ տարվա ընդմիջում: Սակայն թեման ոչ մի տեղ չի հեռացել»,- ասել է Վալերի Ֆոկինը:

Ռեժիսորի ասելով ներկայացման վրա աշխատանքներն ընթանում եմ «երկփեղկված իրադրության մեջ», երբ հասարակության մեջ սուր վիճաբանություններ են ընթանում Ստալինի անհատականության շուրջ և արտահայտվում են տարբեր կարծիքներ այդ հարցի մասին: Ֆոկինն ասել է, որ ինքը այս ներկայացման ցուցադրոքւթյունից հետո սպասում է իրարամերժ կարծիքների:

«Սա շատ դժվար աշխատանք է լինելու, սակայն ստեղծագործական առումով ինձ շատ է հրապուրում: Ես ցանկանում եմ անկեղծություն և հնարավորության դեպքում, իհարկե, թատրոնի միջոցներով, բայց և այնպես, որոշակի օբյեկտիվության: Մենք պետք է ինքներս այդ գիծը կարողանանք պաշտպանել»,- ասել է Ֆոկինը:

Դրամատուրգ Արթուր Սոլոմոնովի պիեսում երիտասարդ Ստալինը հանդիպում է ինքն իր հետ ավելի հասուն տարիքում:

    Դիտվել է 1087 անգամ