Ժիրինովսկին «Խելքից պատուհասը»-ում02.22.2018
Այսօր՝ փետրվարի 22-ին, Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում Ռուսաստանի նախագահի թեկնածու, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին բեմ դուրս կգա որպես դերասան և կմարմնավորի Ֆամուսովի կերպարը Ալեքսանդր Գրիբոեդովի «Խելքից պատուհասը» նոր՝ երաժշտական բեմադրության մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:
Ժիրինովսկին բեմահարթակ է դուրս գալիս ներկայացման ավարտին: Նա ելույթ է ունենում մենախոսությամբ, որը Ֆամոսովի տեքստերից ձևավորված խոսք է: Այդ մասին մինչև պրեմիերան հայտարարել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզը:
Ասենք, որ այս ներկայացումը պետք է ցուցադրվեր դեռ հունվարի 18-ին, սակայն Ժիրինովսկու խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով հետաձգվել էր: