Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չինացի քմահաճ թագուհին «վենետիկյան կամուրջի տակ՝ լուսնի լույսի ներքո»

02.24.2018

Այսօր Մոսկվայի Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնն իր հանդիսատեսին կներկայացնի «Տուրանդոտ» բեմադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Տիկնիկային այս բեմադրության ռեժիսորի՝ Բորիս Կոնստանտինովի համար «Արքայադուստր Տուրանդոտը «Հին չինական հեքիաթ է, որը տեղի է ունեցել վենետիկյան կամուրջի տակ՝ լուսնի լույսի ներքո»:

Իսկ եթե կա կամուրջ, ուրեմն կա նաև ջուր, որը երբեմն արագահոս է, երբեմն՝ մեղմահոս: Այն կարևոր դեր է խաղում ներկայացման մեջ և ոչ միայն երբեմն միմյանց է բախում հերոսներին, այլև յուրահատուկ միջնորմ է տիկնիկների և արտիստների միջև: Ասենք որ, տիկնիկները նաև նավարկում են այդ ջրերում:

Այս ամենի հետ մեկտեղ ռեժիսորը չի վախեցել և իր ներկայացման մեջ օգտագործել է տիկնիկային թատրոնի համար անսովոր ծավալուն տեքստ՝ դրանով փորձ կատարելով բամբուկից պատրաստված իրենց տիկնիկների ուժերով, առանց հատուկ էֆեկտների ոչ միայն շարժել հանդիսատեսի հետաքրքրությունը, այլև լուծել նրան անընդհատ այդ դաշտում պահելու խնդիրը:

«Դասականը ինձ համար միշտ իր վրա կրում է ժամանակակցի թաղանթ: Եթե նախկինում մարդու հոգին ցավում էր ազատության համար, ես խոսում եմ Տուրանդոտի մասին, որը ազատության որոնումների մեջ էր, ապա այսօր նա պետք է պայքարի իր ներսում ինչ-որ մի ազատության համար»,- պրեմիերայից առաջ նշել է ներկայացման ռեժիսորը:








Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի
    Դիտվել է 936 անգամ