Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Casta Diva»-ն բաժին է հասել կախարդների աշխարհում մարդկայինը փնտրողին

02.27.2018

Նախօրեին, փետրվարի 26-ին, Ռուսաստանում որոշեցին, թե ում պիտի շնորհվի 2017թ.-ի հայրենական «Casta Diva» օպերային մրցանակաբաշխության պարգևները, որոնք տրվում են «Տարվա իրադարձություն», «Տարվա ներկայացում», «Տարվա երգչուհի», «Տարվա երգիչ», «Օպերայի ասպետ» և այս տարի ներմուծված նոր՝ «Համաշխարհային պրեմիերա» անվանակարգերում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

«Տարվա իրադարձություն» է ճանաչվել Պերմ քաղաքի օպերայի և բալետի թատրոնի և Զալցբուրգի փառատոնի «musicAeterna» երգչախումբը՝ Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ

«Տարվա ներկայացում» է ճանաչվել Ռուսաստանի Մեծ թատրոնի և Էքս-ան-Պրովանս փառատոնի համագործակցության արդյունքում, ֆրանսիացի դիրիժոր Անդրեա Մարկոնի, ռեժիսր Քեթի Միտչելի և սցենոգրաֆ Քլոյա Լեմֆորդի պատրաստած Հենդելի «Ալցինա» օպերան:

Այս երաժշտական ստեղծագործությունը երկու կախարդների պատմություն է, որոնք իրենց կղզում հայտնված տղամարդկանց բռնում և վերածում են կենդանիների: Ներկայացման հեղինակներն իրենց առաջ խնդիր են դրել գտնել մարդկային դրամա կախարդների, կենդանիների և բույսերի այդ խելագար աշխարհում:

«Համաշխարհային պրեմիերա» անվանակարգի հաղթողը դարձել է Մոսկվայի «Էլեկտրաթատրոն Ստանիսլավսկի» թատրոնի «Պրոզա բեմադրությունը:

«Տարվա երգչուհին» 2017թ.-ի համար Աիդա Գարիֆուլինան է, իսկ », «Տարվա երգիչը» Վլադիսլավ Սուլիմսկին:

«Օպերայի ասպետ» է հռչակվել Վալերի Գերգիևը:

«Casta Diva» մրցանակաբաշխությունը հիմնադրել են Եկատերինբուրգի Հումանիտար համալսարանը և Երաժշտական թատրոնի կենտրոնը, Մոսկվայի Հումանիտար և քաղաքագիտական «Ստրատեգիա» կենտրոնը և մի խումբ հրատարակչություններ:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա 2018թ.-ի հոկտեմբերի 6-ին:

Այդ օրը համարվում է օպերայի ծննդյան օրը:

1600թ.- հոկտեմբերի 6-ին Ֆլորենցիայում ներկայացվել է մեր ժամանակներ հասած համաշխարհային երաժշտական մշակույթում առաջին՝ «Էվրիդիկա» օպերան, որի երժշտությունը հեղինակել է Յակոպո Պերին, իսկ լիբրետոյի հեղինակը Օտտավիո Ռինուչչին է: Օպերայի հիմքում ընկած է հին հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի «Մետամորֆոզներ» ստեղծագործությունը:






Լուսանկարը՝ youtube.com-ից
    Դիտվել է 926 անգամ