Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նրանց արահետը ձգվում է դեպի հավերժություն

03.02.2018

Այսօր՝ մարտի 2-ին, հայ թատրոնը և կինոաշխարհը հրաժեշտ տվեցին արվեստում իր ուրույն խոսքը ասած ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանին:

Երկու եղբայր էին: Երկու ճամփորդ: Մհերն, ավագն, առջևից էր գնում ու թվում էր կրտսերին՝ Ալբերտին, ոչինչ չի մնում անել, քան անհոգ գնալ նրա ոտնահետքերով՝ մանավանդ որ նպատակին տանող բոլոր արահետները, թվում է, նրանց նույն հոգևոր լիցքերով էին տոգորում:

Շատ դժվար է, եթե ոչ անհնար ու անլուծելի, հասուն տարիքում դուրս գալ մանկության տիրույթից սկսվող անկեղծության եզերք ու շարունակելով ընթացքը այդ ամենը բյուրեղացնել կյանքում, բեմի վրա կամ էկրանին:

Սակայն, պարզվեց, որ նույն արահետներում, Մկրտչյան եղբայրների պարագայում, չափումների համանման, բայց տարբեր համակարգեր են գործել: Հակառակ դեպքում ինչպես կարող էր լինել, որ երջանկության, ցավի, առօրյայի ու պատմության մասին մեկը մանկան անկեղծությամբ պիտի արտահայտվեր դիմախաղով, աչքունքով, իր ողջ կերպարանքով, խոսքի երանգով ու շեշտով, իսկ մյուսի մեջ այդ ամենը ոչ պակաս մաքրությամբ պիտի բյուրեղանար կադրի պատկերի, պլանի, ռակուրսի ու ամենազոր բառի տիրույթում:

Լենինականից (Գյումրիից) հայ արվեստի անդաստան բերող արահետները երկու եղբայրներին ժամանակի ու տարիքի տարբերությամբ էր տեղ հասցրել և դա բավական էր, որ նոր որակն ու ասելիքը ծնվեին և այնտեղ, որտեղ նրանք հանդես էին գալիս առանձին, միմյանցից անկախ և այն մակարդակներում, որտեղ նրանց ստեղծագործական ուղիները պիտի խաչվեին՝ միմյանց փոխլրացնելու, ամբողջացնելու նպատակադրմամբ:

Այդպիսին Էին Մհեր և Ալբերտ Մկրտչյանները հայ կինոյի և թատրոնի հանդիսատեսի աչքերում իրենց յուրօրինակ ստեղծագործությունների միջնորդությամբ, այդպիսին կմնան նաև հայ արվեստի պատմության մեջ:

Կրտսերը հասավ ավագին: Նրանց արահետը ձգվում է դեպի հավերժություն...



«ԹԱԳԼՈՒՐ»
    Դիտվել է 1075 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների