Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դ. Բերթման. «Արվեստում հաղթողներ չեն լինում»

03.06.2018


Նախօրեին՝ մարտի 5-ին, Մոսկվայում կայացել է Ռուսաստանի թատերական գործիչների միության «Բյուրեղապակե մեխ» («Խրուսալնի գվոզդ») մրացանակաբաշխությունը: Գլխավոր մրցանակը՝ «Մեծ բյուրեղապակյա մեխը» շնորհվել է Մոսկվայի «Գելիկոն օպերա» երաժշտական թատրոնին՝ Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի բեմադրությանը (ռեժիսոր՝ Դմիտրի Բերթման): Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս տարվա մրցանակակիրների թվում են նաև Մեծ թատրոնում Ադոլֆ Շապիրոյի բեմադրած «Մանոն Լեսկոն, Ռոբերտ Ստուրուայի «Et Cetera» թատրոնում բեմադրած «Ռևիզոր: Վարկած» ներկայացումը, Վախթանգովի անվան թատրոնում Ռիմաս Տումինասի ընթերցմամբ ներկայացված «Արքա Էդիփը» և Մոսկվայի օպերետում Ալինա Չևիկի բեմականացրած «Աննա Կարենինան»:

«Արվեստում հաղթողներ չեն լինում: Եթե խոսենք մեր ներկայացման մասին, ապա հաղթող է հանդիսանում Ջակոմո Պուչինին և Մոսկվան, որը մեզ նվիրել է թատրոն»,- ասել է Մեծ բյուրեղապակյա մեխին արժանացած ներկայացման հեղինակ Դմիտրի Բերթմանը:

Ռուսաստանի թատերական գործիչների միության«Թատերաշրջանի մեխ» ամենամյա մրցանակաբաշխությունը անցկացվում է Մոսկվայի թատրոների միջև: Մրցույթի մասնակիցների ընտրությունն իրականացվում է երկու փուլով: Նախ փորձագետների խորհուրդը գնահտում է տարվա ընթացքում ներկայացված պրեմիերաները, որից հետո կազմվում է եզրափակչի 5 մասնակիցներից կազմված ցուցակ: Նրանք ստանում են «Փոքր բյուրեղապակյա մեխ»: Մեծ բյուրեղապակյա մեխի» դափնեկրին որշում է Թատերական գործիչների միության նախագահի գլխավորությամբ գործող մրացավարական հանձնաժողովը:

Հաղթող նրկայացումը հայտարարվում է «Թատերաշրջանի մեխ»:




Այս թեմայով այլ հղումներ-1



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 958 անգամ