Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոգևորականները ներկայացումները մեկնաբանում են ենթատեքստից կտրված

03.20.2018


Ռուսաստանցի դրամատուրգ Յարոսլավա Պուլինովիչը հայտարարել է, որ թեև իրենց երկրում պաշտոնապես գրաքննություն չկա, սակայն այն առանց բարձրաձայնելու աճում է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Տնօրենները վախենում են սուր թեմաներից»: - նշել է Պուլինովիչը և ավելացրել, որ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական թատրոնում գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների «Թանհեյզեր օպերայի շուրջ առաջացած մեծ աղմուկից հետո, որևէ մեկը չի ցանկանում պարզաբանումների մեջ ներքաշվել «վիրավորված հավատացյալների» հետ: «Բոլորը փորձում են հնարավորինս խուսափել այդ թեմաներից, իսկ դրանից տուժում է ժամանակակից պիեսը»,- ասել է դրամատուրգը:

Նա կարծում է, որ անթույլատրելի է, երբ ինչ-որ մի կրոնական համայնք կամ կազմակերպություն ազդում է թատրոնի վրա: «Մենք, թատրոնի աշխատողներս եկեղեցի չենք գնում հավակնություններով, չենք դժգոհում, որ հոգևորականը չի երգում բավականին արտիստականորեն, չենք թելադրում թե ինչպես մատուցվի կարգ»,- ասում է Պուլինովիչը:

Նրան անհասկանալի է, իսկ ինչու են հոգևորականներն իրենց իրավունք վերապահում խառնվելու թատրոնի գործերին: Ըստ նրա Ռուսաստանում գործող «Հավատացյալների զգացմունքները վիրավորելու մասին» օրենսդրությունը միանգամայն խտրական է հասարակության մյուս շերտերի նկատմամբ:

Դրամատուրգը կարծում է, որ այդ օրենքը չի կարող կիրառելի դառնալ թատերական ներկայացումների նկատմամբ: Նա նշում է, որ այդ իրավական փաստաթուղթը հավատացյալները հաճախ ընդունում են շատ ուղիղ, ներկայացումները մեկնաբանում են ենթատեքստից կտրված և պարզունականացնում են թատրոնի նպատակները և խնդիրները:





Այս թեմայով այլ հղումներ-1

    Դիտվել է 955 անգամ