Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Արտավազդ -2018»-ի մրցանակները գտան իրենց տերերին

03.28.2018


Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հայաստանի թատերական գործիչների միությունը անցկացրեց իր հերթական «Արտավազդ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած միջոցառումն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:

2018թ.-ին «Արտավազդ» մրցանակով, ըստ անվանակարգերի պարգևատրվեցին.

Տաթև Ղազարյանը - «Լավագույն դերասանուհի», («Սովորական օր»)

Ավո Խալաթյանը - «Լավագույն դերասան», («Ռևիզոր»)

Միքայել Վաթինյանը - «Լավագույն դերասան», («Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից»)

Ջեմմա Աղամյանը - «Լավագույն երիտասարդ դերասանուհի» («Երկնագույն շան աչքերը»)

Նարեկ Բաղդասարյանը - «Լավագույն երիտասարդ դերասան» ( «Համլետ Machine»)

Նորա Գրիգորյանը - Լավագույն երիտասարդ բեմադրիչ» ( «9 ամիս»)

Սարգիս Արզումանյանը - «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» («Անասնաֆերմա»)

Մարիամ Մուրադյանըվ - «Լավագույն սցենոգրաֆիա»

Տաթև Հովհաննիսյանը - «Լավագույն սցենոգրաֆիա»

Արման. Միրիջանյանը - «Լավագույն մանկական ներկայացում» («Փոքրիկ ուրվականը»)

Լուսինե Երնջակյանը - «Լավագույն երիտասարդական ներկայացում» ( «Ռոմեո և Ջուլիետ»)

Կարինե Խոդիկյանի - «Լավագույն պիես» ( «Երկու օր դրախտում»)

Քնարիկ Զաքարյանը - «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»

Վահագն Գալստյանը - «Երկրորդ պլանի լավագույն դերասան»

Բացի այդ.

«Արտավազդ» դեբյուտ դիպլոմներ հանձնվեցին Հռիփսիմե Նահապետյանին, Լաուրա Ստեփանյանին, Հարութ Մելիք-Բեկյանին, Պապ Իսպիրյանին:

«Արտավազդ» խրախուսական մրցանակ տրվեց բեմադրիչ Արմեն Սաֆարյանին Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա բեմադրված «Սալոմե» ներկայացման համար:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան «Արտավազդ» հատուկ մրցանակը շնորհվեց դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ ճամպրուկի մեջ» ներկայացման համար:

Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Թատերական գործիչների ոսկե մեդալների արժանացան Վարուժան Խաչատրյանը և Գագիկ Թովմասյանը:
    Դիտվել է 1035 անգամ